Հեղափոխական պաշտոնից-հանեմ-դնեմ-ը ակտիվորեն շարունակվում է. Սյուզաննա Սիմոնյան

«Սասնա ծռeր» խմբավորման համակարգող Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հեղափոխական պաշտոնից-հանեմ-դնեմ-ը ակտիվորեն շարունակվում է։ «Հանեմ-այստեղից-դնեմ- այնտեղ» շքերթը թափով առաջ է գնում։ Հրապարակ են մտնում նախկին կաշառակերները, օրինախախտները և հանցագործները։ Նրանք իրենց ձեռքին կրում են փուչիկներ և «Կեցցե թավշյա հեղափոխությունը» գրառմամբ պաստառներ։ Անցնելով կառավարության շենքի կողքով, նրանք ուտում են երդում սեռժիկ պապայի արևով, որ նոր պաշտոններում էլ փիս-փիս բաներ չեն անելու ու չեն ուտելու։
«Ուռռա, տավարիշչի» վիճակ, հեղափոխական Հայաստանում»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS