Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայրենակից և պատասխանատու քաղաքացիʹ, ընտրական նոր օրենսգրքի դեմ դավադիր քվեարկությունը, ըստ էության, խորքային պետության կատաղի և կազմակերպված դիմադրության արդյունք է, որի նպատակը Թավշյա հեղափոխության բարոյազրկումն է և Հայաստանի Հանրապետությունը նախկին վարչակարգի ժամանակաշրջան հետքաշելը։ Սա կատարյալ քաղաքական հետընթաց է և կյանքի տնտեսական բարելավման հույսի անհետացում։ Քրեաօլիգարխիկ համակարգը վերադառնում է այս անգամ օսլայած շապիկներով` եվրոպականության դիմակով, սակայն գիտակցել է պետք` հեղափոխությունը գրոշ չարժե, եթե չի կարողանում իրեն պաշտպանել, ուստի ոչ լեգիտիմ պետք է ճանաչել ոչ լեգիտիմ ԱԺ-ի ընդունած ցանկացած օրենք, որը չի արտացոլում ժողովրդի ազատությունը սահմանափակող նախաձեռնություն։ Դա նշանակում է, որ հեղափոխության իդեալների հույսով ապրող ժողովուրդը պետք է կազմակերպվի և մերժի ցանկացած նման նախաձեռնություն»։