Վերջին 200 հազար տարիների ընթացքում մարդը շատ է առաջ գնացել, եթե խոսենք էվոլյուցիայի մասին: Նույ-նիսկ չնայած այն բանին, որ մենք շատ նման ենք մեր նախնիներին՝ ժամանակակից մարդը տարբերվում է շատ ֆիզիկական և անատոմիական առանձնահատկություններով:
Դա ապացուցում են թերաճ օրգանները, որոնք տարածված են մարդու օրգանիզմով մեկ:Գիտնականները թե-րաճ օրգան են համարում մարմնի այն մասերը, որոնք ժամանակի ընթացքում կորցրել են իրենց ֆունկցիան, բայց դեռ պահպանված են մարդու օրգանիզմում:
Թերաճ օրգանների վառ օրինակներ են կույրաղիքը, սագամաշկը, իմաստության ատամները, նշիկները, տղա-մարդու պտուկները և արտաքին ականջը:Հնում մարմնի այս հատվածները կարևոր ֆունկցիաներ էին կատա-րում մարդու օրգանիզմում, բայց այսօր դրանցում ոչ մի անհրաժեշտություն չկա:
Ինչպե՞ս հետևել սեփական օրգանիզմի էվոլյուցիային: Ամեն ինչ շատ հեշտ է: Ձեռքերը դրեք հարթ մակերևույթի վրա՝ ափերը դեպի վեր: Իրար կպցրեք բութ մատը և ճկույթը, իսկ հետո մի փոքր վեր բարձրացրեք։
Եթե դուք ջիլ նկատեք դաստակի վրա, դա նշանակում է, որ դուք նախաբազուկում թերաճ մկան ունեք: Այն կոչվում է երկար դաստակային մկան: Եթե մկանը բացակայում է մեկ կամ երկու ձեռքերի վրա էլ, ապա Դուք մտնում եք մարդկության 1015%ի մեջ:
Եթե չեք հայտնաբերել այդ մկանը, անհանգստանալու ոչ մի առիթ չկա: Ժամանակակից կյանքում այն անօգուտ մի բան է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ մկանը ոչ մի ազդեցություն չունի ձեռքերի ուժի վրա: Պարզվում է, որ այդ մկանային հյուսվածքները պատասխանատու են կենդանիների ճանկերի առաջացման համար: