Հենց աշխատանքի ընդունվելու առաջին օրը տնօրենը զայրացավ վրաս ու․․․Րոպեներ անց կանչեց ու նենց բան արեց, որ ապշած մնացի

Հենց աշխատանքի ընդունվելու առաջին օրը տնօրենը զայրացավ վրաս ու․․․Րոպեներ անց կանչեց ու նենց բան արեց, որ ապշած մնացի։Մի երիտասարդ տղա Հյուսիսային Դակոտայից տեղափոխվեց Ֆլորիդա և գնաց մեծ առևտրի կենտրոն՝ աշխատանք փնտրե լու: Տնօրենը հարցնում է նրան. «Դուք աշխատանքային փորձ ունե՞ք»:

«Այո,- պատասխանում է տղան,- ես Հյուսիսային Դակոտայում փոշեկուլ էի վաճառում»:Տնօրենն այդքան էլ համոզված չէր, բայց նա հավանեց այդ տղային և որոշեց նրան հնարավորություն տալ․ «Լավ, կարող եք սկսել վաղվանից: Երեկոյան կգամ և կտեսնեմ, թե ինչպիսի հաջողությունների եք հասել»:

Առաջին աշխատանքային օրը դժվար էր, բայց տղան պատվով հաղթահարեց այդ փորձությունը: Երեկոյան տնօրենը եկավ առևտրի բաժին:«Քանի՞ գնորդ ես ունեցել այսօր»,- հարցնում է տնօրենը:

Տղան պատասխանեց. «Մեկ»:Տնօրենի դեմքը փոխվեց. «Ի՞նչ է նշանակում մեկ: Սովորաբար մեզ մոտ մեկ վաճառողն ունենում է 20-30 գնորդ: Այսպես չի լինի: Դու չես համապատասխանում մեր պահանջներին»:Տղան այնպիսի վախեցած տեսք ուներ, որ տնօրենը նույնիսկ սկսեց խղճալ նրան:

Նա մի փոքր հանգիստ տոնով հարցրեց. «Եվ որքա՞ն գումար նա ծախսեց»:Տղան բարձրացրեց աչքերն ու ասաց. «101,237 դոլար 65 ցենտ»:Տնօրենի հոնքերը բարձրացան ճակատին. «Որքա՞ն: Այդ ի՞նչ ես վաճառել նրան»:Տղան պատասխանեց. «Սկզբում ես նրան վաճառեցի նոր ձկնորսական կարթեր:

Հետո այդ կարթերին համապատասխան նորաձև կարթաձող ընտրեցինք:Հետո ես հարցրի նրան, թե որտեղ է գնալու ձկնորսության, տղամարդը պատասխանեց, որ գնալու է լճափ, և ես ասացի նրան, որ իրեն պետք կգա լավ ռետինե մոտորանավակ:Երբ նա մտահ ոգվեց, որ մոտորանավակը չի տեղավորվի իր Honda մակնիշի մեքենայի մեջ, մենք միասին գնացինք և նրա համար ընտրեցինք Paje ro մակնիշի մեքենա՝ կցասայլակով»:

«Դու ուզում ես ասել, որ այդ տղամարդը եկել էր ձկնորսական կարթ գնելու, իսկ դու նրան վաճառել ես մոտորանավակ և մեքենա՞»,- տնօրենի ծնոտը կախ էր ընկել:

«Ոչ, ոչ: Նա եկել էր կնոջ համար միջադիր գնելու: Իսկ ես նրան ասացի՝ քանի որ հանգստյան օրերն այսպես թե այնպես կորչելու են, ավելի լավ է գնալ ձկնորսության»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS