Հենց հարսանիքիս գիշերը ամեն ինչ գլխիս փուլ եկավ․․․Մի քանի վայրկյանում ամենաերջանիկ աղջկանից դարձա ամենադժբախտ կինը

Հենց հարսանիքիս գիշերը ամեն ինչ գլխիս փուլ եկավ․․․Մի քանի վայրկյանում ամենաերջանիկ աղջկանից դարձա ամենադժբախտ կինը։Հարսանիքիս սպասել էի շատ երկար: Երեք տարի ընկերություն ենք արել, հետո նշանվեցինք: Նշանադրությունից մեկ տարի անց ամուսնացանք:

Շատ երկար ու մանրամասն պատրաստվել էինք մեր հարսանիքին՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելով բոլոր դետալները: Ես համոզված էի, որ վերջապես վայելելու եմ իմ սերն ու երջանկությունը ու շատ երջանիկ եմ լինելու ամուուսնուս հետ: Բայց ամեն ինչ այդքան էլ իմ պատկերացրածով չէր:

Հարսանիքի գիշերը, երբ բոլոր հյուրերը գնացին,մենք վերադարձանք տուն, որտեղ ամեն ինչ պատրաստվել էր մեր համար՝ գեղեցիկ սենյակ, զարդարանքներ ու խմիչք: Տանը միայն ես ու սիրելիս էինք, բոլորը մեզ մենակ էին թողել: Զգացի, որ ամուսինս խուսափում է ինձնից, չէի հասկանում ինչ է կատարվում:

Նա ասաց, որ ինձ հետ խոսելու բան ունի ու ես սկսեցի լարվել: Ամուսինս ասաց, որ շատ դժվար է իր համար ինձ այդ մասին ասել, բայց նաև չի կարող լռել:Ամուսինս ասաց. «Գիտեմ, որ ճիշտ չեմ վարվել քեզ հետ ու գիտեմ, որ սա իմ կյանքի ամենամեծ սխալն է, բայց արդ են ամուսնացել ենք:

Ես տարիներ շարունակ սիրել եմ ու սիրում եմ մի աղջկա, ում ծնողներս չընդունեցին:Նրանք մեզ բաժանեցին ու այդ աղջիկն ամուսնա ցավ: Ես էլ ժամանակի ընթացքում մտերմացա քեզ հետ ու որոշեցի, որ ծնողներիս գոհացնելու համար կամուսնանամ ու ընթացքում կսիրեմ քեզ: Ես գիտեմ, որ սխալ եմ արել քո կյանքը խորտակելով, բայց ես չեմ կարողանում նրան մոռանալ, նա իմ կյանքի միակ սերն է:

Կներես ինձ, ես չեմ կարող քեզ ընկալել որպես կին, ես քեզ քրոջ նման եմ սիրում»: Աշխարհը փլվեց գլխիս ու ես հիմա ինձ ամենադժբ ախտն եմ համարում: Ի՞նչ անեմ՝ մնամ ու կործանեմ ամբողջ կյանքս մի մարդու կողքին, ով ինձ չի սիրում, թե վերադառնամ հայրական տուն՝ հարսանիքից 3 օր անց:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS