Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքը ավելի հաճախ կգա Հայաստան: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փշինյանը գրել է Ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով լուսանկար:
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր Քիմ Քարդաշյանին, ով այս օրերին քրոջ և երեխաների հետ գտնվում է Հայաստանում՝ մասնակցելու WCIT 2019 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովին ելույթ ունենալու և մասնակցելու նպատակով:
Վարչապետի լուսանկարին կից օգտատերերը մի շաքր գրառումներ են կատարել, որոնցից մի քանիսը հումորային են. նրանցից մի քանի գրառում առանձնացրել ենք ձեզ համար.
- Երկու բարի ու հայրենասեր հայերը մեր երկիրը ոտքի կկանգնեցնեն։Բրավո Ձեզ, մենք Ձեզ սիրում ենք։
- Աստված է սիրում մեր վառչապետին ու նրա միջոցով սերա բերում ժողովրդին բոլորիս հաջողություն
- Ով ուզումա պայթի
- Պարոն վարչապետ իրիկունը մի քիչ ուշ գնացեք տուն որ Աննա Հակոբյանը քնած լինի թէ՛ չէ պետք է բացատրություն տալ որ դուք բանից բեխաբար ձեր համար խելոք ավտոբուսին եիք սպասում։
- Հլա տեսեք՝ ձեռն ուրա դրել: Զոռով կռիվ է հա գցում
- Իմ հայ ազգս, ես հպարտ եմ ձեզանով, միշտ ուրախ ու երջանիկ եմ ուզում տեսնեմ ձեզ, Աստված օրհնի բոլորիս
- Ձեռքդ աղջիկ ջան հասկացանք վաաայ՜
- Երջանիկ դեմքեր,սիրելի և հայրենասեր,թող Քիմի այցը իր պատմական հայրենիքին նոր ու հաջող ծրագրերի մեկնարկի սկիզբը լինի
- Հենց նոր մի շարք չուզողներ սրտի կաթվածով տեղափոխեցին հիվանդանոց