Թե բա ժողովուրդը երբեք չի սխալվում, ժողովուրդը չէ՞ր ասում փակեք ատոմակայանը, որի արդյունքում իմ սերունդը մոմի լույսի տակ այբուբեն սովորեց և նույն ժողովուրդը մի քանի տարի անց հասկանալով իր սխալը պահանջեց վերագործարկել ատոմակայանը…
Ժողովուրդը չէ՞ր պահանջում փակել Նաիրիտը և մինչ հիմա նույն ժողովուրդը մնացել է անգործ…
Ժողովուրդը պետք է քաղաքական էլիտա ունենա և հետևի այդ էլիտայի որոշումներին, իսկ այդ էլիտան էլ պետք է պատասխանատվության զգացում ունենա իր ժողովրդի նկատմամբ:
Հեշտ է ամեն բան բարդել ժողովրդի վրա և ՛ ժողովրդի հետևում թաքնվելով , և ՛ ժողովրդի անունից խոսելով բարդացնել նույն ժողովրդի կյանքը…
Ա ՛յո, եթե հարկ է ես դեմ կգնամ նույնիսկ իմ ժողովրդի մեծամասնության կարծիքին հանուն այդ նույն ժողովրդի ապագայի…