Հեռու գնա սեղանից, ափսեին ձեռք չտաս․․․Սկեսուրս ու սկեսրայրս ելակ էին ուտում, իսկ որդուս թույլ չէին տալիս ուտել

Ես ծնվել եմ Երևանում։ Այստեղ էլ մեծացել, սովորել ու ընդունվել եմ աշխատանքի։ 22 տարեկան հասակում ծանոթացել եմ ապագա ամուսնուս հետ։ Մոտ 1 տարի անց ամուսնացանք, հետո երկու որդի ունեցանք։ Տղա-ներիս տարիքային տարբերություն 1 տարի է։ Վատ չէինք ապրում, բայց ամուսինս շարունակ երազում էր իր հարազատ քաղաքում՝ Վանաձորում ապրելու մասին։

Ի վերջո ես համաձայնվեցի տեղափոխվել այնտեղ, հատկապես, այնտեղ ամուսնուս ծնողներն են ապրում, ու-րախ էի, որ երեխաներս տատիկ-պապիկ կունենան։ Իմ ծնողները վաղուց ՌԴ-ում են ապրում։Որոշեցինք սկզբ-նական շրջանում ապրել սկեսուրիս տանը։ Սակայն նա միանգամից հայտնեց, որ չի պատրաստվում մեր երե-խաների հետ զբաղվել։

Ինձ իհարկե դուր չեկավ դա, ինձ թվում էր, մի ընտանիք ենք, բայց դե, ժամանակավոր երևույթ է, մտածեցի, որ խնդիր չի լինի։Ես բնավորությամբ հանգիստ ու բարի մարդ եմ, ամուսնուս ծնողների հանդեպ չչարացա, ընդ-հակառակը, փորձում էի օգնել նրանց հնարավորության չափով։ Տանն էի մաքրություն անում, մթերք գնում, եր-բեմն գումար էի տալիս։ Ես իհարկե հասկանում էի, որ նրանց համար բեռ ենք, երևի նրանք սովոր էին առանձին ապրել, բայց այնուամենայնիվ, ես փորձում էի հարթել լարվածությունը։

Ողջ ընթացքում, ինչ մենք միասին ենք ապրել, մենք էինք վճարում կոմունալները, նեղություն չէինք տալիս։ Ես ու ամուսինս աշխատում էինք, երեխաներս էլ բավականին ինքնուրույն էին, տատիկի ու պապիկի միակ խնդրն այն էր, որ մի քիչ ուշադիր լինեն, միայն թե մի փորձանք չլինի։ Ես նույնիսկ որդիներիս կերակրելն էի ինձ վրա վերցրել․ աշխատանքի ընթացքում իմ ճաշի ժամին վազում էի տուն ու նրանց հաց տալիս։

Այդպես ապրեցինք որոշ ժամանակ, հիփոթեքի փաստաթղթերը ձևակերպում էինք, սակայն անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում։ Մենք արդեն մի կերպ էինք դիմանում այդ տանը։ Համբերությունս սպառվեց այն ժամանակ, երբ ես շատ տհաճ տեսարանի ականատես եղա։ Աշխատանքից սովորականից մի քիչ շուտ վերադառնալով՝ տեսա մի բան, ինչն ինձ չէր կարող անտարբեր թողնել։

Սկեսուրս ու սկեսրայրս նստած ելակ ու բալ էին ուտում, իսկ որդիս բարձրացել էր սեղանի մոտ, ձգվում էր դեպի ափսեն․

—Գնա հեռու, ձեռք մի տուր․․․ իջիր սեղանի մոտից․․․

Նույն օրը հայտնեցի ամուսնուս, որ այլևս չեմ մնա այդ տանը, մենք վարձով տուն գտանք ու հեռացանք այն-տեղից։ Մինչ այսօր չեմ կարողանում նորմալ շփվել այդ մարդկանց հետ, գլխումս չի տեղավորվում, թե ինչպես հարազատ տատիկն ու պապիկը կարող էին փոքր թոռանը մերժել ու մի հատ ելակ չտալ։Հիմա հանդիպում ենք միայն Նոր տարուն ու նրանց ծննդյան օրերին, տարեկան 1-2 հանդիպումը, կարծում եմ, բավական է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS