Հետաքրքիր անեկդոտներ զոքանչների մասին․․․Ծիծաղից թուլացել էի

-Այ մարդ, ստեղ մի հատ գիրք կար. «Ինչպես ապրել 100 տարի»…

-Վառել եմ…

-Խի՞….

-Մերդ էր ուզում կարդա…

********

-Էս խի՞ ես էսքան ուրախ…

-Կայարանից եմ գալիս, զոքանչիս ճամփու դրի..

-Բա էդ խի՞ ա երես-մերեսդ սևացել…

-Պոեզին եմ պաչպչել…

********

-Քեզ խ՞ի են նստացրել…

-Զոքանչիս քթից արյուն էր գալիս, առաջին օգնություն ցույց տվի. ժգուտով կոկորդը կապեցի….

********

Զոքանչը վերջին շնչում է, հարազատները շրջապատել են, փեսեն էլ գլխավերևը:

Հանկարծ աչքերը բացում է.

-Էս ի՞նչ սիրուն մայրամուտ է…

Փեսեն. -Մամ ջան, դու մի շեղվի, գործիդ նայի….

********

-Տղա ջան, խի՞ չես տեղդ զիջում էդ տարիքով կնոջը…

-Զոքանչս ա….

-Հաա, դե էդպես ասա. ձեռիդ վեշը իրան տուր, հանգիստ նստի….

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS