Դեկտեմբեր: Խանութ:
Նախատոնական խառնաշփոթ:
Կին ու ամուսին մտնում են սուպերմարկետ: Առանձին են քայլում՝ երկու սայլակներով: Ամուսինն առաջինը հավաքեց մթերքների սայլակը և գնաց դրամարկղի մոտ՝ հերթ զբաղեցնելու…
Հինգ րոպեից մոտենում է կինը, սկսում է հերթի միջով անցնել ամուսնու մոտ, և որոշելով կատակել, ասում է.
-Երիտասարդ, չէի՞ք կարող ինձ զիջել, ձեզանից առաջ անցնեմ:
-Այո, ինչ խնդիր, անցեք, — պատասխանում է ամուսինը:
Հերթում կանգնած մարդիկ սկսում են վրդովվել.
-Այս ինչ աներեսություն է, ընկերուհի, գնացեք, հերթի վերջում կանգնեք, մենք բոլորս էլ շտապում ենք…
Կինը՝ ոչ ոքի ուշադրություն չդարձնելով, որոշեց շարունակել.
-Երիտասարդ, թույլ կտա՞ք իմ գնումները տեղափոխեմ ձեր սայլակի մեջ:
-Այո, խնդրեմ:
Հերթն ավելի է բարկանում.
-Այս ինչ համառ աղջիկ է, անամոթի մեկն է…
Կինը շարունակում է.
-Դուք այնքան բարի եք, գու՞ցե գնումներիս համար էլ վճարեք՝ Նոր Տարվա կապակցությամբ:
Հերթում բոլորը քարացան՝ անհամբերությամբ սպասելով տղամարդու պատասխանին.
-Իսկ ինչու ոչ,-ասում է ամուսինը: Հերթում կանգնած մարդիկ զարմանքից ձայն չէին հանում:
Որպիսի ավարտին հասցնի իր մտահղացումը, նա շարունակում է.
-Իսկ դուք մեքենայով ե՞ք: Ես այստեղ մոտ եմ ապրում, տուն կհասցնե՞ք ինձ:
Ամուսինը՝ հազիվ ծիծաղը զսպելով, գլխով դրական պատասխան տվեց…Իսկ երբ նրանք երկուսը հեռացան, օդում մնաց համր հարց.
-Իսկ այդպե՞ս կարելի էր: