Հետաքրքիր է, միայն ինձ հետ է այսպիսի դեպքեր տեղի ունենում, թե․․․Երեկ կանգնած էր սուպերմարկետի հերթում, դիմացս մի կին էր կանգնած

Մի քանի օր առաջ մտել էի սուպերմարկետ, անհրաժեշտ ապրանքը լցրեցի սայլակիս մեջ ու մոտեցա դրամար-կղին: Երբ կանգնած էի հերթի մեջ, նկատեցի, որ ինձանից առաջ կանգնած ու գնումների համար վճարած կինը, որն արդեն դեպի ելքն էլ գնում, դրամարկղի մոտ է թողել շոկոլադե սալիկը: Չեմ հիշում կոնկրետ բառերս, մոտա-վորապես այսպես ասացի.

—Տիկին, ձեր շոկոլադը մոռացել եք:

Ինձ թվում է, որ իմ արտահայտության մեջ վիրավորական ոչինչ չկա:

—Ես ի՞նչ տիկին: Տիկինը դու ես: Ինձ տիկին է անվանում…

Նայելով նրա դեմքին՝ հասկացա, որ նա բավականին երիտասարդ է, բայց ավելորդ քաշի պատճառով մեծ էր թը-վում:Անկեղծ, ինձ անհարմար զգացի նրա ռեակցիայի պատճառով:Բայց հետո տանը սկսեցի մտածել,թե ինչպես դիմեմ կանանց: Նեղացկոտը կարող է նեղանալ նույնիսկ «ընկերուհի» բառից:

Ես 36 տարեկան եմ, ինձ դիմել են և «ընկերուհի», և «տիկին», և «աղջիկ ջան», բայց դրա մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Երբվանի՞ց են նմանատիպ բառերը վերածվել վիրավորական խոսքերի: Երբեմն ինձ թվում է, որ կա-նայք խելագարվել են երիտասարդ մնալու տենչանքի հողի վրա:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն կինն իրեն շատ սխալ դրսևորեց: Իրականում նա ինձ պիտի շնորհակալություն հայտներ, այլ ոչ թե մարդկանց ներկայությամբ գոռար ու տհաճ հայացքներով չափեր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS