Ալիև-Փաշինյան-Պուտին հանդիպմանն ընդառաջ, բաքուն կարծես կորցնում է պատերազմում տարած հաղթանակը․․․Ինչ է սպասվում

Ադրբեջանում հարցում են անցկացրել, եւ պարզվել է, որ հարցվածների մեծամասնությունը հայերի հետ համա-տեղ կյանք չի պատկերացնում։ Ավելին, շատերն ասել են, որ հակամարտությունը լուծված չէ, եւ պատերազմը ոչինչ չի փոխել։Ադրբեջանի փախստականների հարցերով հանձնաժողովը, իր հերթին, զգուշացրել է, որ «ազա-տագրված տարածքներ վերադառնալ չցանկացող» տեղահանված անձինք կզրկվեն արտոնություններից։

Բաքուն փաստորեն խոստովանում է, որ մարդիկ չեն ուզում վերադառնալ, անգամ հանուն արտոնությունների։ Ալիեւը ստիպված է խոստովանել, որ նոր ճանապարհ է կառուցվում դեպի Շուշի, «որովհետեւ ավանդական ճա-նապարհներն այդ քաղաք ներկայում այնքան էլ ընդունելի չեն մեզ համար»։«Ճիշտ է, մենք օգտվում ենք այդ ճա-նապարհներից, բայց օգտվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ, ինչպես Լաչինի միջանց-քով, այնպես էլ Կարմիր շուկայի տարածքով։Այսօր Շուշի հասնելու համար պարտադիր պետք է նոր ճանապարհ կառուցել, եւ մենք արդեն սկսել ենք աշխատանքը», – ասում է Ալիեւը։

Մեկ այլ կարեւոր հանգամանք է այն, որ Բաքուն պաշտոնապես հերքել է տեղեկությունը, որ Թուրքիան մտադիր է Ադրբեջանում երեք ռազմաբազա բացել։ Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է անընդհատ հա-վաստիացնել, որ որոշումները սուվերեն են կայացվում։ Ընդ որում, աշխարհում վստահ են, որ «Թուրքիան Ադր-բեջանին Հայաստանի դեմ ռազմական գործողություններում օգնության դիմաց Ադրբեջանի տարածքում առան-ձնահատուկ իրավունքներ կստանա, ընդհուպ մինչեւ էքստերիտորիալություն»։ Այս մասին հայտնում է իրանա-կան Farda-ն։

Ադրբեջանը կարծես արդեն սկսել է հասկանալ, որ հրադադարի հայտարարությունը չի նախատեսում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի վերադարձ Բաքվի վերահսկողության տակ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լեհ ռազմական փորձագետ Վիտոլդ Ռեպետովիչը։Նրա խոսքով, այս հայտարարությունն ավելի շատ խոսում է Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի վերահսկողության երկարաժամկետ կորստի մասին։ «Ուրախությունն աս-տիճանաբար վերափոխվում է զայրույթի։ Ռուսներն ազդանշան են տվել Ալիեւին, որ ստիպված է լինելու ընդու-նել դա եւ որպես նախազգուշացում անսպասելի հայտարարել է,որ նոյեմբերի 9-ին ուղղաթիռի խոցումը պատա-հական չէր, այլ սպանություն», – գրել է փորձագետը։

Դատելով բաց աղբյուրներից՝ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդիրների։ Առաջին, պարզվել է, որ «ազատագրված» հողերը նախկին փախստականների համար չեն, այլ ուրիշների, եւ տեղահանված անձինք չեն ուզում հետ վերա-դառնալ անգամ արտոնություններից զրկվելու վախի ներքո։ Երկրորդ, հանրությունը չի կարծում, որ հակամար-տությունը լուծված է, եւ Ալիեւը, որը փորձում է ամրացնել իր իշխանությունը «վերադարձնելով Ղարաբաղը», ըս-տիպված է լինելու պատասխանել հարցի՝ ու՞ր է Ղարաբաղը եւ ինչպե՞ս գնալ Շուշի։ Երրորդ,հարցեր են առաջա-նալու Ադրբեջանի ինքնիշխանության վերաբերյալ։

Բաքվի համար դժվար է մարսել «հաղթանակը», որը ձեռք է բերվել Թուրքիայի ու Ռուսաստանի անմիջական ա-ջակցությամբ։ Հանուն արդարության պետք է նկատել, որ ինչպես Հայաստանում 1994 թվականի հետո, այնպես էլ Ադրբեջանը հիմա չգիտեն ինչ անել Արցախի, նրա բնակիչների հետ, որոնք այդ հողի տերն են ու չեն պատ-րաստվում լքել այն՝ օրինական իրավունքներ ներկայացնելով։ Արցախցիների հարցերին չի կարող պատասխա-նել նաեւ Ռուսաստանը, որն ապահովել է իր ռազմական ներկայությունն Արցախում, բայց գիտի, որ հյուր է։

Արցախցիների հողի ու կյանքի իրավունքն անքակտելի է, անկախ այն բանից ճանաչված է, թե ոչ։ Մոսկվան, Բաքուն, Անկարան եւ անգամ Երեւանը պետք է հաշվի նստեն դրա հետ։ Տերը ողջ է եւ չի պատրաստվում լքել իր տունը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS