Ահասարսուռ դեպք. Կատաղած շունը հոշոտել է 1-ամյա երեխային…

Ռուսաստանի Վորոնեժի մարզում շունը հոշոտել է մեկ տարեկան երեխային և կծել նրա մորը:

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Եսիպովո գյուղում:
Ճաշից հետո 29-ամյա կինը՝ 2018-ին ծնված իր որդու հետ հյուր է գնացել իր ընկերուհուն: Շփման ժամանակ կինը նկատել է, որ որդին մոտակայքում չէ:

Փնտրելով տան հարակից տարածքում՝ նա նկատել է, որ բակում գտնվող շունը հարձակվել է որդու վրա: Կնոջը հաջողվել է քշել շանը երեխայից, սակայն ստացած վնասվածքներից փոքրիկը մահացել է դեպքի վայրում:
Նշվում է, որ շունը կծել է նաև երեխայի մորը, երբ վերջինս փորձում էր ազատել որդուն:
Քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ Քրեական օրենսգրքի «անզգուշությամբ մահվան հանգեցնելու» մասին հոդվածով:

Քննչական կոմիտեի աշխատակիցները հարցաքննում են հարևաններին և հնարավոր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS