Աղոթեք աստվածաշնչյան այս հզոր խոսքերով ամեն օր

Աղոթքի իմ ամենօրյա ժամանակը իր մեջ ներառում է Սուրբ Հոգուն լսելը: Աստված ամեն օրվա համար նախատեսված նպատակներ ունի, որոնց համար ես որոշում եմ կայացրել ամեն օր աղոթել: Ես դրանցով սկսում եմ առավոտներս և կրկին վերադառնում դրանց երեկոյան՝ աչքերս փակելուց առաջ:

Այս ցուցակը տարիների հետ մեծանում է, որովհետև ես սովորում եմ ու հասունություն ապրում: Հույս ունեմ, որ այս աղոթքները ձեզ նույնպես կոգեշնչեն և կազդեն ձեր սրտի վրա այնպես, ինչպես դրանք շարունակում են ազդել իմ սրտի վրա:

Սաղմոս 91

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում…»:

Շատ տարիներ առաջ ես ճանաչեցի այս սաղմոսի զորությունը: Ես հատկապես ցնցված էի այն անհավանական պատմություններով, որոնք կարդում էի Աստծո գերբնական պաշտպանության մասին այն զինվորների կյանքում, ովքեր Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներում կռվի դաշտում հռչակում էին այս սաղմոսը:

Ամեն անգամ, երբ զգում եմ, որ թշնամու ակտիվությունը մեծանում է, ես ընթերցում եմ այս սաղմոսը: Ամեն օր այս խոսքերով աղոթում եմ իմ ընտանիքի ամեն մի անդամի համար՝ անուն առ անուն:

Խաղաղություն Երուսաղեմին

Սուրբ Գիրքը պատվիրում է մեզ աղոթել Երուսաղեմի խաղաության համար. «Խաղաղություն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողվեն քեզ սիրողները» (Սաղմոս 122.6):

Կա խոստմունք, որ Երուսաղեմի համար խնդրողները օրհնված կլինեն, իսկ նրան անիծողները՝ անիծված:

Զորություն հրաշքների համար

«Բայց դուք զորություն կառնեք՝ երբ որ Հոգին ձեզ վրա կգա, և իմ վկաները կլինիք Երուսաղեմումը և բոլոր Հրեաստանի և Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը» (Գործք Առաքելոց 1.8):

Այս խոսքը խոստանում է Սուրբ Հոգու զորություն: Մեկ օր ինձ բացվեց, որ եթե ես ցանկանում եմ ծառայությանս մեջ նոր մակարդակի վրա բարձրանալ, պետք է աղոթեմ այս խոսքով ամեն օր:

Ես իսկապես ականատես եղա իմ կյանքում զորության դրսևորմանը, քանի որ հավատքով հռչակում էի այս խոսքերը: Որոշ ժամանակ անց ծառայության բերումով Բուենոս Այրեսում էի՝ ծառայում էի աղքատներին, և սկսում էին հզոր բաներ կատարվել: Ականատես եղա, թե ինչպես մի մարդ, ում մեջքին երկաթե ձողեր կային, և չէր կարողանում շարժվել, հանկարծ վեր կացավ տեղից, կռացավ ու հասավ ոտքերի մատներին:

Գաբեսի աղոթքը

«Եվ Գաբեսը կանչեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. օհ, եթե ինձ օրհնեիր և իմ սահմանը մեծացնեիր և ձեռքդ ինձ հետ լիներ, և ինձ չարիցն ազատեիր, որ ինձ տրտմություն չլիներ։ Եվ Աստված բերեց նրա վրա նրա խնդրածը» (Ա Մնացորդաց 4.10):

Երբ այս խոսքը ստացա, այդ ընթացքում բավականին դժվարին ժամանակ էի անցնում այն հարցում, որ Աստված օրհնի ինձ: Ներսումս զգացում կար, ասես ինքս ինձ էի ծառայում, և այս խոսքով ներսումս գիտակցում եկավ, որ եթե ինքս օրհնվեմ, ապա կկարողանամ օրհնել նաև ուրիշ մարդկանց:

Եվ իրապես իմ կյանքում բազում դռներ բացվեցին…

Ֆինանսներ ձեռք բերելու զորություն

«Այլ հիշիր քո Եհովա Աստծուն, որովհետև նա է հարստություն ստանալու համար քեզ ուժ տվողը, որ քո հայրերի հետ իր երդումով արած ուխտը հաստատի, ինչպես որ այսօր» (Բ Օրինաց 8.18):

Այս խոստումը տրվեց Աստծո ժողովրդին՝ Աբրահամի ուխտի շրջանակներում, այնպես որ, երբ ընթերցեցի այն, հասկացա, որ պետք է հռչակեմ այս խոսքը իմ կյանքի վրա: Սկսեցի անել դա կես տարի առաջ՝ և՛ իմ կյանքի, և՛ ծառայությանս համար: Այդ օրից մեր թիմը բարձրացավ գաղափարների նոր մակարդակի վրա, ինչն իր հետ օրհնությունների նոր շրջան բացեց:

Այս 5 աղոթքները պարզապես ծիսակատարության մի մաս չեն: Դրանք իմ ամենօրյա «հացն» են դարձել՝ Աստծո խոստմունքները, որ պահում են ինձ ամեն ժամանակներում և ընթացքներում:

Ես կոչ եմ անում ձեզ խնդրել Աստծուն ձեր «հանապազօրյա հացի» համար: Աստվածային ինչպիսի՞ խոստումներ է ձեզ անհրաժեշտ հռչակել ամեն օր:

Դուք ցնցված կլինեք իշխանության, բարեհաճության, պաշտպանության և պատասխաններ ստանալու նոր մակարդակով, որոնք դուք կստանաք Նրանից, եթե հավատքով հռչակեք Նրա խոսքը ձեր կյանքի մեջ:

Սինդի Ջեյքոբս

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS