Ամուսինս բնակարան է ժառանգություն ստացել, սակայն թույլ չի տալիս, որ նույնիսկ 19-ամյա դուստրս այնտեղ ապրի, բայց ես չեմ մեղադրում նրան․․․Ահա, թե ինչու

Ամուսինս բնակարան է ժառանգություն ստացել, սակայն թույլ չի տալիս, որ նույնիսկ 19-ամյա դուստրս այնտեղ ապրի, բայց ես չեմ մեղադրում նրան․․․Ահա, թե ինչու

Ամուսինս բնակարան է ժառանգել իր մորաքրոջից, ճիշտ է փոքր, բայց այն գտնվում է համա րյա քաղաքի կենտրոնում: Մենք ունենք երեք երեխա, ավագ դուստրս 19 տարեկան է, նա սովորում է համալսարանում,և երկու տղա` 13 և 6 տարեկան:Ապրում ենք 3 սենյա-կանոց բնակարանում,դեռևս այն հերիքում է մեզ։Ամուսնուս հետ շատ ենք վիճում այդ ժառանգության շուրջ:Ես առաջարկում եմ, որ աղջիկիս տեղափոխվի այնտեղ ապրելու, քանի որ նա արդեն մեծ և անկախ, շուտով կկառուցի իր ընտանիքը:

Ամուսինս կարծում է, որ դա անարդար կլինի որդիների նկատմամբ,նա ցանկանում է վաճառել բնակարանը և գումարը հավասարա-պես բաժանել մեր երեք երեխաների միջև:Կարծում եմ,որ այս տարբերակը միանգամայն անհիմն է:Գումարներն այնքան քիչ կստաց-վի, որ անհնար կլինի երեխաների համար առանձին տներ գնել, իսկ մինչ փոք րերը մեծանան, փողերը պարզապես կմնան հաշվեհա-մարների մեջ: Իսկ ավագ դուստրս միայն կկարողանա գնել մեքենա…

Թող գոնե երեխաներից մեկը ապահովված լինի բնակարանով, իսկ տղաները փոքր են, դեռ ժամանակ ունենք նրանց հարցերը լուծե-լու համար: Ամուսինս կարծում է,որ հետագայում այդ բնակարանի պատճառով եղբայրների և քրոջ միջև խաղաղություն չի լինի, իսկ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դուստրս չգիտի մեր խոսակցո ւթյունների և մտքերի մա սին, ուզում ենք նախ որոշում կայաց-նել ինքներս մեզ համար:

Նաև ամուսինս դեմ է իմ տարբերակին, քանի որ բնակարանը լուրջ վերանորոգում է պահանջում, եթե աղջիկս տեղափոխվի այնտեղ ապրելու, իսկ այս պահին մենք դրա համար բավա րար գումար չունենք:Ես ուզում եմ լսել Ձեր տեսա կետը, թե որը կլինի լավագույն տարբերակը: Արդյո՞ք ես պետք է նորից համոզեմ ամուսնուս, թե ավելի ճիշտ կլինի անենք այնպես, ինչպես նա է ասում։ Գուցե կա մի այլ տարբերակ, որը ես չեմ տեսնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS