Ամուսինս լքեց ինձ՝ թողնելով միայնակ 2 երեխաների հետ․ Շատ ժամանակ չանցած ինձ զանգեց նրա ընկերուհին և․․․

Ամուսինս լքեց ինձ՝ թողնելով միայնակ 2 երեխաների հետ․Շատ ժամանակ չանցած ինձ զանգեց նրա ընկերուհին և․․․Վաղ առավոտ-
յան ես արթնացա միջանցքի դռան շրխկոցից: Բացելով աչքերս՝ տեսա, որ Ստյոպան մոտս չէ: Սովորաբար հանգստյան օրերին նա
արթնանում էր բոլորիցս շուտ և գնում նախաճաշ պատրաստելու, որը երկար տարիներ կրկնվում էր ամեն շաբաթ օր:

Վերջերս մեր հարաբերությունների մեջ լարվածություն կար, ես ասում էի, որ հոգնել եմ աշխատավայրում, և մենք ավելի ու ավելի
էինք հեռանում միմյանցից: Հասկանալով, որ պետք է փրկել իրավիճակը, որոշեցի պատրաստեմ նրա սիրած տորթը և ռոմանտիկ
երեկո կկազմակերպեմ, իսկ երեխաներին կուղարկեմ ծնողներիս մոտ երկու օրով:Երեկոյան դիմավրելով ամուսնուս, ես ասացի.

-Դու ճիշտ ժամանակին եկար: Ընթրիքը պատրաստ է:

Նա ինձ կոպիտ ու համառորեն հեռացրեց իրենից:

-Ես լքում եմ քեզ: Ես հանդիպել եմ իսկական կնոջ և սիրահարվել նրան, — ասաց Ստյոպան:

Իմ սիրելի տղամարդը կանգնած էր շատ մոտ,բայց այնուամենայնիվ շատ հեռու:Ես և Ստյոպան միասին էինք արդեն 18 տարի, մենք
ստիպված էինք շատ դժվարությունների միջով անցնել: Մենք միասին վերապրեցինք դաժան 90 -ականները: Այն ժամանակ արդեն
երկու երեխա ունեինք, և դա շատ դժվար էր:

Բայց մենք չկոտրվեցինք, քանի որ իրար շատ էինք սիրում:Նա արագ հավաքեց իրերը և հեռացավ: Ես չհասկացա, թե ինչպես նա
կարող էր այդպես դավաճանել մեր սերն ու ընտանիքը: Ժամանակն անցնում էր, նա պարբերաբար գումար էր փոխանցում երեխա-
ների համար, սակայն հրաժարվում էր այցելել նրանց: Երեխաները փորձում էին ցույց չտալ, բայց նրանց համար նույնպես դժվար էր:

-Ձեր ամուսնուն շտապ օգնության մեքենայով տարան հիվանդանոց, եթե ունեք նրա կարիքը, կարող եք գնալ և տեսնել, — զանգը
հնչեց, և ինչ -որ կին հայտնեց այդ մասին:

Ես անմիջապես հասկացա, որ դա ամուսնուս սիրուհին է:

-Իսկ Դուք նրա կարիքը չունե՞ք,- հարցրեցի ես։

-Նա ինձ պետք չէ: Քեզ պահիր քո ամուսնուն: Չնայած նա ինձ հետ էր, բայց միևնույն է անընդհատ մտածում էր ձեր մասին: Այսպի-
սով, նա իրեն հասցրեց սրտի կաթվածի:Չնայած ամուսինս դավաճանել էր ինձ, ես չէի կարող անտեսել, որ նա դժվարության մեջ է:
20 րոպե անց ես արդեն հիվանդանոցում էի: Բարեբախտաբար, մի քանի օր անց նրա վիճակը լավացավ:

-Բարև Թամարա: Ներիր ինձ, եթե կարող ես:

-Ես քեզ վրա չեմ բարկանում: Ես պետք է գնամ աշխատանքի: Երեկոյան Լիզան և Սաշան կգան քեզ մոտ: Շուտ ապաքինվիր:

Ես այլևս չեմ գնացել հիվանդանոց, չեմ կարծում, որ դա անհրաժեշտ է։Հոգու խորքում ես ներեցի ամուսնուս, բայց հասկացա, որ
այլևս չեմ կարող ապրել նրա հետ: Մեկ ամիս անց նա եկավ տուն՝ հսկայական ծաղկեփնջով: Սկսեց ներում խնդրել: Ես ասացի, որ
ամեն ինչ նորմալ է, և ինձ պետք չեն ուրիշների տղամարդիկ:

Ստյոպան հեռացավ:Իսկ ես ընկա բազմոցի վրա և լացեցի: Շատ էի ուզում գրկել նրան ու երբեք բաց չթողնել: Բայց այն պահին, երբ
նա ինձ դավաճանեց, ինչ -որ բան մահացավ իմ ներսում, ինչ -որ բարի և թեթև բան, ամենայն հավանականությամբ, դա մեր սերն էր:

Անցավ ժամանակ․․․Ամեն կիրակի երեխաների հետ գնում էինք խաղահրապարակ: Այսպիսով, այս օրը նույնպես որոշեցինք գնալ: Ե-
րեխաներն անմիջապես վազեցին խաղալու, իսկ ես տեսա Ստյոպային նստարանին, տխուր նստած, նա կերակրում էր աղավնինե-
րին: Ես հասկացա, որ նրան սիրում եմ կյանքիցս ավելի:

Ստյոպա, գնանք տուն,- ասացի ես:Նա լուռ գրկեց ինձ, և ես զգացի սիրելիի ջերմությունը: Իսկ նա չկարողացավ զսպել արցունքները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS