Ամուսինս ուզում է, որ աբորտ անեմ, բայց փոխարենը ստիպում է, որ մեծացնեմ իր առաջին կնոջից ունեցած երեխային․․․

Ամուսինս ուզում է, որ աբորտ անեմ, բայց փոխարենը ստիպում է, որ մեծացնեմ իր առաջին կնոջից ունեցած երեխային․․․

Երբ մենք ամուսնանում էինք, ես գիտեի,որ ամուսինս ամուսնալուխված է,առաջին կնոջից երեխա ունի, սակայն տղան ապրում էր մոր հետ:Ժամանակ առ ժամանակ երեխայի մայրը նրան բերում էր մեր տուն, և մինչ մենք աշ-խատանքի էինք լինում, նա տակնուվրա էր անում ամբողջ տունը,իսկ սկեսուրս էլ նույնիսկ չէր ասում,որ այդպես չի կարելի:

Այդ օրը ամուսնուս կարևոր լուր պիտի հայտնեի: Գեղեցիկ ընթրիք պատրաստեցի, մոմեր վառեցի, և արդեն պի-տի ասեի, երբ նա խնդրեց, որ իրեն լսեմ.

-Արսենը մեզ հետ է ապրելու: Մայրն ամուսնանում է, իսկ որդիս բան չունի անելու օտար տղամարդու հետ մի տան մեջ, եթե իր հայրը ողջ է:

Այսինքն օտար կնոջ հետ ապրել կարելի է, իսկ օտար տղամարդու հետ՝ ոչ:Դա այնքան էլ իմ սրտով չէր, սակայն զայրույթս ցույց չտվեցի, և որոշեցի խոսել.

-Սիրելիս, ես հղի եմ: Պատկերացնու՞մ ես, մենք երեխա ենք ունենալու:

Ամուսինս լուռ վեր կացավ, փչեց մոմերը և վառեց լույսը: Երկու րոպե ծանր լռությունից հետո նա ասաց.

-Հասկանու՞մ ես,հիմա ժամանակը չէ:Առանց այն էլ տունը փոքրէ,ազատ սենյակը պիտի Արսենին տրամադրենք, բացի այդ, եթե դուրս գաս աշխատանքից, միայն իմ գումարով չենք կարողանա ապրել: Արի մեծացնենք որդուս, հետո կմտածենք մեր երեխաներն ունենալու մասին:

Ասել, որ ես շոկի մեջ էի, նշանակում է, ոչինչ չասել:Այսինքն, ես պիտի սպանեմ հարազատ երեխայիս, որ մեծաց-նեմ ողջ մոր կողմից լքված երեխայի…Դա մեր համատեղ կյանքի վերջին օրն էր: Հենց նույն օրն էլ հեռացա տա-նից: Աղջիկս արդեն երեք տարեկան է, չնայած նրան, որ շատ դժվար օրեր եմ ունեցել, միևնույնն է, ես երջանիկ եմ:

Իսկ նախկին ամուսնուս և սկեսուրիս մի օր պատահական տեսա դրսում, նրանք նույնիսկ չնայեցին երեխային…Բայց դա ինձ չի հուզում, քանի որ երեխաս իմն է, միայն իմը…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS