Ամուսինս ցանկանում է,որ սկեսուրս տեղափոխվի մեր տուն, իսկ ես համաձայն չեմ… ես կպատմեմ, իսկ դուք դատեք մեղավորին…

Առաջին անգամ տեսա նրան, երբ հղի էի իմ առաջնեկով: Մինչ այդ ամուսնուս ծնողներն ապրում էին արտեր-կրում, և մեր ամուսնությունից միայն մի քանի ամիս անց վերադարձան:Երբ սկեսուրս եկավ տուն, առաջին բանը, որ ասաց, դա այն էր, որ շատ հաջող ամուսնացել եմ: Ասաց, որ լավ էլ խորամանկ եմ, եթե կարողացել եմ ճանկել իր որդուն:Աստիճանաբար կյանքս դժոխքի վերածվեց:

Ցավոք, առանձին ապրելու հնարավորություն չունեինք, ես դեռ սովորում էի, ամուսինս էլ այնքան շատ չէր վաս-տակում, որ տուն վարձակալեինք Չեմ ասի, որ սկեսուրիս հետ շուն ու կատվի նման էինք ապրում. նա համա-երպվել էր, որ որդին ինձ է ընտրել, բայց ամեն հարմար առիթին փորձում էր նեղացնել ինձ: Նա քննադատում էր այն ամենը, ինչ ես էի արել. այնպես չէի պատրաստում, երեխային այնպես չէի դաստիրակում, ամուսնուս այն-քան մաքուր չէի հագցնում…Իսկ երբ ասում էի, որ իր ասածներն ինձ դուր չեն գալիս, ծիծաղում էր, իբր կա-տակում է:

Ամուսինս ինձ ուղղակի չէր լսում կամ չէր հավատում, ասում էր, որ մայրս իրականում ոչ մի վատ բան չի ասում, և ես իզուր եմ նեղանում:Հետո մահացավ պապիկս:Նա ինձ էր ժառանգել ծայրամասում գտնվող իր սեփական տունը:

Ես երջանկությունից ուղղակի յոթերորդ երկնքում էի: Որոշ ժամանակ անց ամուսնուս պաշտոնը բարձրացրե-ցին, և մենք որոշեցինք երկրորդ երեխա ունենալ:Հոգսերս այժմ շատ են, երկու երեխաների հետ սեփական տա-նը միշտ ինչ-որ գործեր կան: Բայց ես չեմ բողոքում: Ես ուրախ եմ, որ այժմ ես եմ իմ տանտիրուհին

Սակայն ամուսինս որոշել է, որ իր մայրը պիտի մեր տուն տեղափոխվի, որ ինձ օգնի, իսկ նրա բնակարանն էլ վարձով կտանք և ավել գումար կունենանք: Բայց ես չեմ ուզում ոչ օգնություն, ոչ էլ գումար: Իմ հանգստությունն ինձ համար ամեն ինչից վեր է, իսկ ամուսինս չի հասկանում: Արդեն մի քանի օր վիճում ենք այս հարցի շուրջ, չգիտեմ, ինչպես հաղթեմ այս պայքարում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS