Ամուսնուս եղբայրը վիրավորել է ինձ և իմ նորածին երեխային․ ես չեմ զղջում այն բանի համար, ինչ արել եմ

Երեխայիս ծնվել է կեսարյան հատման միջոցով։ Երբ հիվանդանոցից դուրս գրվեցի, բնականաբար, որովայնի շրջանում ցավեր ունեի։Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տանը մեզ էր սպասում ամուսնուս կրտսեր՝ 19-ամյա եղբայրը, որը երբեք ինձ դուր չի եկել։ Տան կրտսեր զավակը լինելով՝ ծնողներից միշտ ստացել է այն, ինչ ցանկացել է։

Գիշերը երեխան անհանգիստ էր։ Փոքրիկս անդադար լաց էր լինում։ Առավոտյան միայն նա քնեց։ Ես ևս մտա-դիր էի նույնն անել, ննջասենյակ եկավ ամուսնուս եղբայրը և պահանջեց, որ նախաճաշ պատրաստեմ։ Ես բա-ցատրեցի, որ դժվարանում եմ քայլել, իսկ նա արդեն մեծ տղա է։ Այնուամենայնիվ, շիլա պատրաստեցի։ Նրա բարձրացրած աղմուկից դուստրս արթնացավ։

Կես ժամ անց նա սուրճ պահանջեց։ Ես չդիմացա և խնդրեցի դուրս գալ սենյակից։ Հանկարծ ինձ զանգահա-րում է սկեսուրս և ասում, որ իր «փոքրիկին» ըստ արժանվույն վերաբերվեմ։ Ես անջատեցի հեռախոսը և շա-րունակեցի քնել։

Մեկ ժամ անց վեր կացա անկողնուցս, որովայնս սարսափելի ցավում էր։ Լսեցի՝ երիտասարդը հեռախոսով է խոսում՝ վիրավորելով ինձ և երեխայիս։Համբերությանս բաժալը լցվեց։ Ես հավաքեցի նրա իրերը և հյուրանոց ուղարկեցի։

Երեկոյան լսեցի ամուսնուս կշտամբանքները։ Ամբողջ գիշեր տուն չգալուց հետո առավոտյան նա ասաց, որ եղբորը՝ մոր մոտ է ուղարկել։Այժմ իմ փոքրիկը հանգիստ է քնում և գրեթե չի արթնանում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS