Ամուսնուս խանդը ուղղակի չափ ու սահման չունի․․․Այդ խանդի տեսարանների պատճառով նույնիսկ տուն գնալ չեմ ցանկանում

Ամուսնուս խանդը ուղղակի չափ ու սահման չունի․․․Այդ խանդի տեսարանների պատճառով նույնիսկ տուն գնալ չեմ ցանկանում։Ես 38 տարեկան եմ, ամուսինս՝ 2 տարի փոքր է։ Ու նենք 7 տարեկան աղջիկ։ Ամուսինս այնքան խանդոտ է, որ ես կարծ ես ռեժ իմով ապրեմ, չեմ կարող նույնի սկ 10 րոպե ուշա նալ, միանգամից սկան դալ է սկսվում։

Սկզբում շատ դժվար էր, նույնիսկ մի քանի անգամ որոշել էի ամուսնալուծվել, սակայն ամուսինս խոստանում էր փոխվել։ Խոստումը չպահեց, բայց երբ ծնվեց մեր երեխան, որոշեցի, որ նա առանց հայր չպետք է մեծանա։Մինչ տանն էի՝ երեխայի հետ, ամեն ինչ հանգիստ էր, բայց հիմա արդեն դուրս եմ եկել աշխա տանքի և սկսվել է սար սափը։ Նրան թվում է, որ ես աշխատում եմ նրա համար, որ սիրեկաններիս հետ հանդի պելու հնարավորություն ունենամ։

Ամուս նուս աշխատ ավարձը բարձր է, մեզ կբավակ անա ցնի, բայց ես չեմ ու զում լիարժեք կախվածության մեջ լինել նրանից։ Առավել ևս, որ ես վստահ չեմ, որ այսպես կկարողանամ երկար ապրել, չեմ ուզում հետո մնալ ան գործ՝ երեխայիս հետ միասին։Դեռ դիմանում էի, բայց այն օրը եղավ մի բան, ինչից հետո հավաքեցի մեր իրերը և գնացի ծնողներիս տուն․ամուսինս առաջին անգամ ձեռք բարձրացրեց ինձ վրա․․․ նա գոռում էր, վիրավորում, և ես չդիմացա։

Արդեն մի քանի օր անդադար զանգում է, ներող ություն է խնդ րում, ասում է, որ զղջում է, բայց ես էլ չեմ հավա տում։Վերադառնալ չեմ ուզում, բայց ծնողներս էլ ասում են, որ դա սխալ է։ Աղջիկս 7 տարեկան է, ամեն ինչ շատ լավ հասկանում է, չնայած, որ կարոտում է մեր տունն ու հորը, միևնույնն է, ասում է, որ չի ուզում գնալ այնտեղ։

-Տատիկի ու պապիկի տանը հանգիստ է․․․

Չգիտեմ, ում հետ խոսեմ,անկեղծանամ, բոլորը ինձ են մեղադրում։ Մայրս ասում է, որ ժամանակին ինքն էլ է այդ ամենի միջով անցել, հայրս նույնպես ձեռք է բարձրացրել իր վրա, բայց նա լուռ դիմացել է, իսկ ես չեմ ուզում այդ պես․․․ ինձ ոչ ոք չի հասկանում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS