Ամուսնուս խանդն անտանելի է դարձել․․․Նրա վերջին արարքից հետո էլ չեմ ուզում նույնիսկ տուն վերադառնալ

Ամուսնուս խանդն անտանելի է դարձել․․․Նրա վերջին արարքից հետո էլ չեմ ուզում նույնիսկ տուն վերադառնալ։Ես 38 տարեկան եմ,
ամուսինս՝ 2 տարի փոքր է։ Ո ւնենք 7 տարեկան աղջիկ։ Ամո ւսինս այնքան խանդոտ է, որ ես կարծես ռեժիմով ապրեմ, չեմ կարող
նույնիսկ 10 րոպե ուշանալ, միանգամից սկանդալ է սկսվում։ Սկզբում շատ դժվար էր, նույնիսկ մի քանի անգամ որոշել էի ամուսնա-
լուծվել, սակայն ամուսինս խոստանում էր փոխվել։

Խոստումը չպահեց, բայց երբ ծնվեց մեր երեխան, որոշեցի, որ նա առանց հայր չպետք է մեծանա։Մինչ տանն էի՝ երեխայի հետ, ա-
մեն ինչ հանգիստ էր, բայց հիմա արդեն դուրս եմ եկել աշխատանքի և սկսվել է սարսափը։ Նրան թվում է, որ ես աշխատում եմ նրա
համար, որ սիրեկաններիս հետ հանդիպելու հնարավորություն ունենամ։ Ամուսնուս աշխատավարձը բարձր է, մեզ կբավականաց-
նի, բայց ես չեմ ուզում լիարժեք կախվածության մեջ լինել նրանից։

Առավել ևս, որ ես վստահ չեմ, որ այսպես կկարողանամ երկար ապրել, չեմ ուզում հետո մնալ անգործ՝ երեխայիս հետ միասին։Դեռ
դիմանում էի, բայց այն օրը եղավ մի բան, ինչից հետո հավաքեցի մեր իրերը և գնացի ծնողներիս տուն․ ամուսինս առաջին անգամ
ձեռք բարձրացրեց ինձ վրա․․․ նա գոռում էր, վիրավորում, և ես չդիմացա։Արդեն մի քանի օր անդադար զանգում է, ներողություն է
խնդրում, ասում է, որ զղջում է, բայց ես էլ չեմ հավատում։

Վերադառնալ չեմ ուզում, բայց ծնողներս էլ ասում են, որ դա սխալ է։ Աղջիկս 7 տարեկան է, ամեն ինչ շատ լավ հասկանում է, չնա-
յած, որ կարոտում է մեր տունն ու հորը, միևնույնն է, ասում է, որ չի ուզում գնալ այնտեղ։

-Տատիկի ու պապիկի տանը հանգիստ է․․․

Չգիտեմ, ում հետ խոսեմ, անկեղծանամ,բոլորը ինձ են մեղադրում։Մայրս ասում է, որ ժամանակին ինքն էլ է այդ ամենի միջով անցել,
հայրս նույնպես ձեռք է բարձրացրել իր վրա, բայց նա լուռ դիմացել է, իսկ ես չեմ ուզում այդպես․․․ ինձ ոչ ոք չի հասկանում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS