27 ամյա երիտասարդ ամերիկուհու կենսակերպը զարմացրել է համացանցի օգտատերերին: Նա փորփրում է աղբարկղերը՝ ուտելիք, հագուստ և կոսմետիկա փնտրելով: Ոչ, Կելլին մուրացկան չէ, ինչպես կարող էիք մտածել: Պարզապես նա խնայում է գումարը՝ ապրելու համար ամեն անհրաժեշտություն գնելու փոխարեն, դրանք աղբարկղերից գտնելով:
Աղջիկը պատմում է, որ աղբարկղերում կարելի է բրենդային իրեր գտնել, կոսմետիկա կամ մի տուփ չիպս, որը դեն են գցել միայն նրա համար, որ այն ճմրթած էր:
Կելլին սոցկայքերում էջեր ունի, որոնց միջոցով վաճառում է իր գտածոները, դրա շնորհիվ ամսական 1000-1500 դոլար վաստակելով: