Այս թոշակառունները բացահայտել են վիճակախաղի գաղտնիքը ու 9 տարում 26 000 000 դոլար են վաստակել

Ամուսիններն օգտագործել են իրենց մաթեմատիկական ունակությունները, որպիսի հաշվարկեն երջանիկ կոմբինացիաները:

Ջերրի Սելբին գուշակել էր, թե ինչպես կարելի է հաղթել վիճակախաղում դեռ 2003 թվականին: Այդ ժամանակ էլ նա իմացավ, որ որոշակի հաշվարկի դեպքում կարելի է երաշխավորել հեշտ եկմուտը: Այժմ 80 ամյա Ջերրին և նրա 81 ամյա կինը՝ Մարջը, պատմում են իրենց սխեմայի մասին: Նաև նրանք իրենց պատմության էկրանիզացիայի իրավունքն ունեն:

Առաջին անգամ Ջերրին կիրառել է իր մեթոդը Winfall վիճակախաղի ժամանակ, որն անցկացվում է Միչիգան նահանգում : Այդ խաղում ջեքփոթը մեծանում է այնքան ժամանակ, մինչև որ ինչ-որ մեկի 6-նիշանի երջանիկ թիվն է   դուրս  գալիս: Առաջին անգամ Ջերրին գնեց 3600$-ին համարժեք տոմսեր, իսկ արդյունքում շահեց 6300$:

-Ես գիտակցեցի, թե ինչպես կարելի է հաղթել, երբ տեսա այդ վիճակախաղի բրոշուրը: Դրանք թվաբանության հիմուքներն էին: Ես կարծում էի, որ բոլորն են հասկացել դա:

Երբ խաղադրույքներն ավելացան, ամուսինները հիմնեցին իրենց ընկերությունը, ուր հրավիրեցին իրենց բարեկամներին: Արդյունքում այնտեղ 25 հոգի էր աշխատում: Նրանք շարունակեցին այդպես աշխատել մինչ 2005 թվականը, երբ նահանգի կառավարությունը դադարեցրեց վիճակախաղն անցկացնել՝ ցածր պահանջարկի պատճառով:

Հետո նրանք սկսեցին աշխատել այլ վիճակախաղի միջոցով:

Ամեն ինչ ավարտվեց 2011-ին, երբ The Boston Globe թերթի անցկացրած հետախուզության արդյունքում ամեն ինչ պարզ դարձավ:  Վիճակախաղի կազմակերպիչները ոչ մի հակաօրինական բան չգտան,բայց այնուամենայնիվ, որոշեցին փակել այն:

9 տարում G.S. Investment Strategies մասնակիցներն աշխատեցին մոտ 26 000 000$, իսկ հենց ամուսինները՝ 9 000 000$:

Նրանք պատմել են, որ գումարը ծախսում են 6 երեխաներին, 14 թոռներին և 10 ծոռներին աջակցելու վրա:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS