Այս կինը ամենավատ մայրն է․․․ այն, ինչ նա անում է իր փոքր դստեր հետ, ուղղակի դատապարտելի է

Կալիֆորնիացի 8-ամյա աղջնակի կյանքը վերածվել է դժոխքի՝ ոչ ադեկվատ մոր պատճառով։Ինչպես և իր հա-սակակիցները՝  Բրիթնին  նույնպես  սիրում  է  պարել,  տիկնիկներով  խաղալ  ու երաժշտություն լսել։ Սակայն Բրիթնիի ռեժիմը դուրս է փոքր աղջկա սովորական ապրելակերպի շրջանակներից։

3 ամիսը մեկ Բրիթնին անցնում է կողմետոլոգիական պրոցեդուրա․ նրա մայրը՝ Քերրին, պատրաստում է բո-տեքսի ասեղներ և նյութը ներարկում է երեխայի դեմքի մեջ։Քերրին 34 ամյա կոսմետոլոգ է, և երեխային դար-ձրել է իր մշտական հաճախորդը։

Ավելին, մայրը կատարում է հարյուրավոր պրոցեդուրաներ, որպեսզի կանխարգելի դստեր մազերի աճը դեռա-հասության շրջանում։Մայրն ասում է․

-Այն, ինչ ես անում եմ Բրիթնիի համար, նրան հետագայում կօգնի դառնալ աստղ։ Ես վստահ եմ, որ մի գեղեցիկ օր նա կդառնա մոդել, դերասանուհի կամ երգչուհի։ Իսկ այս պրոցեդուրաները երաշխավորում են, որ նա երկար տարիներ կպահպանի իր երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Բրիթնին ուզում է սուպերաստղ դառնալ, և ես նրան կօգնեմ այդ հարցում։Կարծում եմ, բոլոր մայրերը պիտի անեն դա իրենց աղջիկների համար։

—Մենք մասնակցել ենք տարբեր մրցույթների,-պատմում է Քերրին,-իմ աղջիկը երբեք չի գանգատվել, որ տգեղ դեմք ունի։

Քերրին հպարտանում է, որ Բրիթնին ամենաերիտասարդ աղջիկներից մեկն է, ովքեր կատարել են բոտեքսի ներարկում։Չնայած բժիշկների կանխազգուշացումներին, Քերրին վստահ է, որ այդ բոլոր պրոցեդուրաներն անվտանգ են դստեր համար։

—Ափսոս, որ ես ինքս էլ չեմ սկսել ներարկումներ անել, երբ դեռ Բրիթնիի տարիքում էի։

—Նմանատիպ պրոցեդուրաներից հետո ես ավելի լավ տեսք եմ ունենում,-հպարտությամբ ասում է աղջնակը։

Տագնապալի է այն փաստը, որ 8-ամյա աղջիկն արդեն ինքն է ուզում, որ մայրը ներարկումներ անի։

—Ես ամեն օր նայում եմ հայելու մեջ և տեսնում եմ, որ դեմքիս կնճիռներ են հայտնվում։ Ընկերուհիներս նախանձում են ինձ, նրանք կցանկանային հայտնվել իմ փոխարեն։

-Հետագայում պիտի մի քանի պլաստիկ վիրահատություն կատարեմ, որ իսկական աստղ դառնամ։

Մայրը առաջին անգամ բոտեքսի ներարկում է արել դստերը նրա ծննդյան 8-երորդ տարեդարձին՝ որպես նվեր։ Իսկ հիմա դա արդեն դարձել է սովորական երևույթ։

—Ես բարձրակարգ մասնագետ եմ, և վստահ եմ, որ իմ կատարած ներարկումներն անվտանգ են։ Մենք հակա-օրինական ոչինչ չենք անում։ Ես հիանալի մայր եմ, և ոչ ոք չի կարող ասել ինձ, որ ես սխալ եմ վարվում։ Կանեմ այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարում։ Իմ աղջիկն ամենաերջանիկ երեխան է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS