Անցած շաբաթ խանութ էի գնում գնումներ կատարելու: Խանութի հարևանությամբ կանգնած էր նիհար, կոկիկ հագնված ծեր տատիկ, կողքին դրված էր ծաղկաման տնկված մանուշակով: Ակնհայտ էր, որ տատիկը ծաղիկ է վաճառում:
Երբ ես մոտեցա նրան, կարծես սիրտս սկսեց անհանգստանալ: ԵՍ հացը ձեռքիս շրջվեցի խանութի կողքով, բայց հոգու խորքում անընդհատ ինձ տանջում էր այդ տատիկը իր ծաղիկով, փորձում էի մտքերս շեղել, այլ բաների մասին մտածել, բայց այդպես էլ չստացվեց:
Պարզ հայացքիցս չէր հեռանում ծեր տատիկի հագուստը, կարելի էր ենթադրել, որ այդ շորերը ինչ-որ տեղից էր հայթայթել, բայց իհարկե շատ մաքուր և կոկիկ էր հագնված: Վերջապես չդիմանալով մոտեցա ծեր տատիկին և հարցրեցի
-Ինչքան արժե,
— հայացքով ցայց տալով ծաղկին:
-Հարյուր ռուբլի, աղջիկս,
-բուրբ ձայնով ասաց նա: Ես դրամապանակիցս հանեցի 500 ռուբլի և մեկնեցի տատիկին. նա միանգամից շփոթվեց տեսնելով գումարը:
-Աղջիկս, այդ ինչ գումար եստալիս, ախր ես մանր չունեմ ձեզ վերադարձնելու:
_Ինձ մանր պետք չէ,- հաստատակամ ասացի ես,
-ես ձեզանից գնում եմ մանուշակ: Նա փորձեց մերժել, բայց ես ստիպեցի, որ գումարը վերցնի և ինձ այդ ծաղիկը վաճառի, վերջապես ինձ հաջողվեց գումարը դնել նրա ափի մեջ: Պառավը երկար նայում էր այդ գումարը, կարծես չհավատալով այդ ամենին սկսեց արտասվել:
-Անչափ շնորհակալ եմ աղջիկս, դու գիտես ինչքան ինձ օգնեցիր, ես ամբողջ իմ թոշակը վատնում եմ ինձ համար դեղեր գնելով, իսկ հացի գումար չի մնում: Գնամ ինչ-որ բան գնեմ և պապիկին ևս ուրախացնեմ: Եվ նա գնաց խանութ:
Ես զգուշորեն վերցրեցի ծաղիկը և տարա տուն: Սիրտս կարծես հանգստացավ: Հաջորդ առավոտյան արթնացա և ինչ տեսնեմ, մանուշակը ծաղկել է: Նա ծաղկել էր անհավանական գույնով և անչափ գեղեցիկ թերթիկներ ուներ: Ժամանակն է հավատալ հրաշքներին: