Այս մարդը արդեն մոտ 400 մարդու կյանք է փրկել, նրանց տալով մի հասարակ հարց:

Առաջին տպավորությունն այս վայրից՝ իդեալական բնապատկեր՝ բնության ֆոնի ֆրա:

Այս The Gap անունով վայրը Հարավային Նոր Ուելսում (Ավստրալիա) հայտնի է որպես ինքնասպանների վայր:

Հուրախություն շատ մարդկանց, ովքեր որոշել են իրենց կյանքին վերջ տալ, այստեղ՝ ճանապարհից այն կողմ, ապրում է զարմանալի մի մարդ՝ Դոն Ռիչի անունով:

Կես դարի ընթացքում նա շատ մարդկանց կյանքեր է փրկել, դրա շնորհիվ նրան նույնիսկ «ավստրալացի պահապան հրեշտակ» կոչումն են տվել:

Նա փրկել է մոտ 400 մարդու կյանք: Նա հատուկ հնարքների չի դիմում, և ոչ մի անգամ ոստիկանությանն օգնության չի կանչել:

Ի՞նչ է նա անում, որպեսզի մարդկանց հետ կանգնեցնի այդ քայլից: Ոչ մի արտասովոր բան։ Նա ուղղակի ջերմորեն ժպտում է նրանց և հրավիրում է իր տուն:

«Չե՞ք ցանկանա գալ մեկ բաժակ թեյ խմելու»,- ասում է նա մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն:

Կանգնելը և նայելն այդ վայրին արդեն սովորություն է դարձել Դոնի համար: Երբ նա այդտեղ տեսնում է ինչ-որ տարօրինակ վարքով կամ կասկածելի մարդու, նա միանգամից անցնում է գործի:

Եվ չնայած չի հաջողվում փրկել բոլորին, ծերուկը ջանք չի խնայում, որպեսզի մահացողների քանակը, որքան հնարավոր է, քիչ լինի:

Դիաննա Գեգգինսի աղջիկը Դոնի փրկած մարդկանցից մեկն է: Ահա թե ինչ է ասում մայրը.

«Նա ուղղակի հրեշտակ է: Մարդկանց մեծամասնությունը ոչինչ էլ չէր անի, ուղղակի կշրջվեր և կգնար: Նա մեծ քաջություն, իմաստություն և հոգեկան ջերմություն ունի:

Երջանկություն է, որ նման մարդ է ապրում այս աշխարհում»:

Դոն Ռիչին իսկական հերոս է՝ այդ բառի բոլոր իմաստներով, ում մասին պետք է իմանան բոլորը:

Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS