Այս նկարում մարդկանց մոտ 95%-ը չեն կարողանում գտնել օձին, սակայն այն իրականում կա

Համացանցի օգտատերերը փորձում են եւ չեն կարողանում գտնել օձին այս լուսանկարում:
Բայց նա հաստատ այնտեղ է: Օրեր առաջ «Snake Catchers» ընկերության ներկայացուցիչներն իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել են երկու աթոռների եւ ամսագրերի լուսանկար, առաջարկելով, որ բաժանորդները օձին գտնեն այնտեղ: Համացանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը, լուսանկարում չգտնելով ոչ մի օձ, դժգոհում էին, որ ընդհանրապես չկա այն:
Բայց նրանք սխալվում էին, օձը պարզապես շատ հարմարավետ եւ աննկատ փաթաթված է աթոռի ոտքին:
Եթե դեռեւս չեք կարող հասկանալ, թե որտեղ է օձը այս նկարում, ապա պետք է ավելի ուշադիր նայել: Ավստրալիական այս գրասենյակը, որը օձերի վնասազերծմամբ է զբաղվում` հաճախ է դնում հատկապես հաճախորդների տներում հետաքրքիր քողարկված օձերի նկարներ (Ավստրալիայում, ինչպես գիտեք, դա նորմալ է): Եվ որոշ սողունների իրականում շատ դժվար է գտնել այդ կադրերում:

Իսկ այս նկարում գտնելու համար հուշենք` նա այստեղ է և շատ փոքրիկ է: Այս փոքրիկը պատահաբար հայտնվել է տան մեջ եւ փորձել է թաքնվել, սակայն տնային տնտեսուհին նկատել է նրան, որից հետո նա անմիջապես կանչեց օձեր վնասազերծողներին: Լոկի Գիլդինգը, ով եկել էր ահազանգահով, ասել էր, որ այս սողունը «ոչ այնքան թունավոր» է եւ համարվում է անվնաս: Նա նաեւ ասել է, որ այս օձը շատ փոքր է, մոտ մեկ տարեկան, եւ նրա երկարությունը 15 սմ-ից պակաս է:

Տեսեք, թե ինչ գեղեցիկ է: «Գտիր օձին» լուսանկարների շարքը արվում է նրա համար, որ մարդիկ երկու կարևոր բան հիշեն: Ամենից հաճախ` տներ մտնող օձերը թունավոր չեն, եւ օձը գտնելու դեպքում ավելի լավ է անմիջապես դիմել մասնագետին, ոչ թե փորձել սողունին սպանել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS