Այս պահին արդեն նախկին սկեսուրս 3 որդի ուներ, 3-ն էլ ամուսնալուծված․․․Այդպես ապրել հնարավոր չէր

Ալինայի հետ ծանոթացել ենք ծննդատանը։ Գեղեցիկ, հաճելի, շփվող աղջիկ էր։ Սակայն նա հաճախ էր դուրս գալիս պալատից, որ խոսի հեռախոսով։ Միշտ տխուր էր վերադառնում։ Մենք փոխանակվեցինք համարներով ու ամեն մեկս մեր երեխայի հետ տուն գնացինք։Սկսեցինք պարբերաբար միասին զբոսնել այգում։ Եվ Ալինան հիմնականում նեղսրտած էր լինում։ Երբ մեր երեխաները մոտ 1 տարեկան էին, Ալինան առաջարկեց․

-Գուցե երեխաների հետ գնանք մի տեղ հանգստանալու, 3-4 օրով։ Այնքան էլ թանկ չի ստացվում։ Ուզում եմ ցրվել։

-Արի, բայց ու՞ր գնանք։

-Բնականաբար Հայաստանի մեջ որևէ մի տեղ։ Հիմա նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեմ կարող երկրից դուրս գալ։ Ամուսնուցս բաժանվել եմ ու արդեն 4 ամիս չենք խոսում ընդհանրապես։ Երեխային երկրից դուրս հանելու թույլտվություն հաստատ չի տա։ Նա զանգերիս էլ չի պատասխանում։ Իսկ էդ ամենի մեջ նրա մայրն է մեղավոր։

-Ինչի՞։ Չէ որ առանձին էիք ապրում։

Ու Ալինան անկեղծացավ․

-Նախկին սկեսուրս ունի երեք որդի։ Բոլորն էլ մեծ են, ավագը մոտ 40 տարեկան է։ Բայց մայրը նրանց միշտ ղեկավարել ու վերահսկել է։ Հատկապես ֆինանսները։ Ինքը վաղուց չի աշխատում, համարում է, որ եթե երեք որդի է մեծացրել, նրանք պարտավոր են իրեն պահել։

Ամուսինս կրտսերն է։ Սկզբում նա էլ մորը շատ էր գումար տալիս։ Իսկ երբ հղիացա, ամուսինս գիտակցեց, որ ընտանիք ունի ու դադարեց մորը տալ իր աշխատածի մեծ մասը։ Ես ուրախացել էի, մտածում էի, որ մարդը փոխվել է, սկսել է տան մասին հոգալ։ Բայց ուրախությունս երկար չտևեց։

Սկեսուրիս դա դուր չեկավ ու նա եկավ մեր տուն, մեծ սկանդալ սարքեց, ասաց, որ տղա չի մեծացրել, որ իմ նմանին տա․․․ չեմ ուզում ասել, թե նա ինչպես անվանեց ինձ։Ամուսինս շարունակեց օգնել մորը, էլի սկսեց աշխատավարձի կեսից շատը տալ մորը։ Երեխայի ծնվելուց հետո, երբ էլ չէի կարողանում աշխատել, մի կերպ էինք գոյատևում։ Խոսեցի ամուսնուս հետ։ Նա ոչինչ չէր ուզում փոխել։

Ոչ աշխատանքը, ոչ մորը ֆինանսավորելը։ Ես հոգնեցի ու բաժանվեցի։ Ասացի, որ մեզ նրանից ոչինչ պետք չէ։ Հիմա իհարկե զղջում եմ, որ նախապես չէի մտածել, ինչ պիտի ասեմ։ Մենք հանձնեցինք մեր բնակարանի բա-նալին տան տերերին, ես գնացի իմ հայրական տուն, ամուսինս էլ՝ մոր տուն։ Հիմա սկեսուրս երջանիկ է․ իր սիրելի երեք որդիներն իր մոտ են, ու չկան խանգարող հարսներ։

-Իսկ դու հիմա ինչպե՞ս ես ապրում։

-Ես շուտով դուրս կգամ աշխատանքի, մայրիկս կօգնի երեխայի հարցում, մինչ մանկապարտեզ կգնա։

Չէի ուզում հավատալ, որ նրա պատմածն իրականություն է։ Ախր ինչպե՞ս է հարազատ մայրը կարողանում այդքան խառնվել որդիների կյանքին։ Բայց հետո հիշեցի հարևանուհուս խոսքերը։

«Ես երկու տղա եմ մեծացրել, երկու բնակարան գնել։ Մի որդիս թող առանձին ապրի, ինձ գումարով օգնի, մյուսն էլ մնա մեզ հետ, որ հարսս տան գործերն անի։»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS