Այս պահին մի խումբ ադրբեջանցիներ հավաքվել են և ուզում են հատել սահմանը ու մտնել Արցախ. ՏԵսանյութ

Ադրբեջանական կողմը բացահայտ սադրանքների է գնում։

Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթից հայտնի է դարձել, որ այս պահին Արցախին սահմանամերձ Ադրբեջանի Թարթառի շրջանում (Մարտակերտի շրջանի ուղղություն) հարյուրավոր ադրբեջանցիք են հավաքվել, որոնք նպատակ ունեն դրոշներով և «Ղարաբաղը Ադրբեջան է» գրությամբ ցուցանակներով շարժվել դեպի Արցախի սահման եւ հատել այն։

Կադրերից երևում է, որ հավաքվածների մեջ կան նաև անչափահասներ։ Ըստ տեղեկությունների` հավաքվածների մեծամասնությունն ուսանողներ են։

Դեռևս պարզ չէ, թե ովքեր են կազմակերպել այս ակցիան, սակայն ակնհայտ երևում է, որ նրանց բերել են միկրոավտոբուսներով, ոստիկանության ավտոմեքենաների ուղեկցությամբ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS