Այս պատմությունը ցնցել է ողջ համացանցը․ 9-ամյա աղջիկը փրկել է եղբոր կյանքը

Իննամյա Թեսին մի անգամ լսեց իր ծնողների խոսակցությունը: Ծնողներն ասում էին, որ իր կրտսեր եղբայրը հիվանդ է, իսկ իրենք բուժման գումար չունեն, ուստի փոքրիկը միայն հրաշքով կարող է փրկվել: Թեսին վազեց իր սենյակ, հաշվեց իր բոլոր խնայողությունները և դրանք իր հետ վերցնելով՝ շտապեց դեղատուն: Դեղատան աշխատակիցը զբաղված էր մյուս հաճախորդներով և անգամ չէր էլ նկատել փոքրիկ աղջկան: Մի քանի րոպե շփոթված կանգնելուց հետո Թեսին համարձակություն հավաքեց և սկսեց խոսել դեղատան աշխատակցի հետ.

Բարև Ձեզ: Ձեզ մոտ հրաշք կա՞:

Ի՞նչ, հրա՞շք: Մենք այստեղ հրաշքներ չենք վաճառում:

 

Իմ եղբայրը հիվանդ է, իսկ մայրիկս ասաց, որ նրան միայն հրաշքը կփրկի: Ծնողներս փող չունեն, սակայն ես կարող եմ Ձեզ վճարել հրաշքի դիմաց:Այս խոսակցությունը լսեց դեղատան աշխատակցի եղբայրը և անմիջա-պես միջամտեց՝ իր մոտ կանչելով Թեսիին: Փոքրի՛կ, քո եղբորն ի՞նչ տեսակի հրաշք է պետք:

Չգիտեմ: Ես միայն գիտեմ, որ նա ծանր հիվանդ է, և մայրիկս ասում է, որ նրան վիրահատություն է հարկավոր: Սակայն հայրիկս չի կարող վճարել վիրահատության դիմաց: Դրա համար էլ ես որոշել եմ իմ փողն օգտագործել:
Իսկ դու որքա՞ն գումար ունես:Մեկ դոլար, տասնմեկ ցենտ, բայց եթե դա չբավականացնի, ես կարող եմ էլի գու-մար ճարել:

Դեղատան աշխատակիցը խնդրեց Թեսիին իրեն տանել հիվանդ եղբոր մոտ՝ ասելով, որ ցանկանում է տեսնել նրա ծնողներին և զննել եղբորը: Պարզվեց, որ այդ մարդը հայտնի բժիշկ Կարլտոն Արմսթրոնգն էր: Նա անվճար վիրահատեց Թեսիի եղբորը, ում մոտ ուռուցք էր հայտնաբերվել: Կարճ ժամանակ անց նա միանգամայն առողջ վիճակում տուն վերադարձավ: Թեսիի մայրիկի ու հայրիկի երջանկությանը չափ չկար:

Մայրիկը շշնջաց.

Այս բժիշկն իսկական հրաշք է: Հետաքրքիր է՝ որքա՞ն դա կարժենար:Թեսին ժպտաց: Նա բոլորից լավ գիտեր, թե որքան արժեր հրաշքը. ընդամենը մեկ դոլար, տասնմեկ ցենտ՝ գումարած փոքրիկ աղջկա անկեղծ հավատը, որ ամեն ինչ լավ է լինելու:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS