Այս տղան 234 մարդկային կյանք` նստացնելով խափանված շարժիչով, լիքը վառելիքով ու փակ շասիով A-321-ը եգիպտացորենի արտի վրա

Լրագրող Կարեն Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է այսօր վաղ առավոտյան վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի օդաչուի լուսանկարը, որին կից գրել է․

«Էս տղեն էսօր ու հավիտյանս փրկեց 234 մարդկային կյանք՝ նստացնելով խափանված շարժիչով, լիքը վառելիքով ու փակ շասիով A-321-ը եգիպտացորենի արտի վրա։

Այ սենց տեսք ունեն իրական Հարիսոն Ֆորդերը, Թոմ Հենքսերն ու Քլինտ Իսթվուդները։

Դամիր Յուսուպով, պատի՛վ ունենք»։

«Ուրալյան ավիաընկերությանը» պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանի Ռիբինսկոյե գյուղի մոտ։

Սիմֆերոպոլ մեկնող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է, այն բանից հետո, երբ ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, որոնք ընկել են ինքնաթիռի շարժիչի մեջ: Շարժիչներից մեկը սկվսել է այրվել։ Օդանավում եղել է 226 ուղևոր, այդ թվում 6 երեխա, և անձնակազմի 7 անդամ։

Օդաչուները որոշել են վթարային վայրէջք կատար եգիպտացորենի դաշտում։ Այնուհետև նրանք տարհանվել են այդտեղից։ Բարեբախտաբար զոհեր չկան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS