Անգամ կադրում չկամ. ընդդիմադիր Արմեն Աշոտյանը դժգոհ է Հ1-ի լրատվական թողարկումից

Ընդդիմադիր Արմեն Աշոտյանը բողոքում է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական թողարկումից: Նա ֆեյսբուքում գրառում է կատարել, որ Հ1-ը իր հարցը չի հնչեցրել.

«Նոր Հ1-ի լրատվական թողարկումն եմ նայում, Կառավարության հետ Հարց ու պատասխանը։ Ուրեմն, տղերքը մոնտաժի աստվածներն են։ Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որեւէ կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ։ Տղերք, այդպես մի արեք, Նոր Հայաստանին չի սազում:

Հ.Գ Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ Վերջին տարիներին Նիկոլը Փաշինյանը Հ1֊ի էկրանին շատ հաճախ էր երևում, անգամ իմ հաղորդման հյուրն է եղել։ Հիշեք նաև, որ լրատվականը առանձին ստորաբաժանում է Հանրայինում»,- մասնավորապես, գրել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS