«Անձամբ կփորձեմ քաղաքացիներին տեղեկացնել նոր իշխանությունների ստանձնած գերպոպուլիստական պարտավորության մասին». Վահան Ասատրյան

«Պետությունն իր սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես մատուցել, որ ոչ մեկը ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության պատճառով կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից… եթե խոսքը կյանքի և մահվան մասին է, եթե անհրաժեշտ է վիրահատություն, այս դեպքում պետությունը պարտավոր է ապահովել քաղաքացու բուժումը…»

…որքան հասկանում եմ ըստ նորանշանակի կյանքի ու մահվան առումով ճակատագրական նշանակություն ունեցող վիրահատությունները, այդ թվում՝ սրտի անոթների շունտավորման, ստենտավորման, երիկամների փոխպատվաստման, ուրոլոգիական և նման այլ բաաաաազմաթիվ կենսական նշանակություն ունեցող վիրահատությունների կատարումը պետությունը պատրաստվում է ապահովել ողջ ծավալով՝ բոլորի համար…

…հարց՝ ե՞րբվանից… եկող տարի՞, թե՞ ասենք տաս-քսան տարի անց… և ամենակարևորը՝ ինչպե՞ս, ինչ միջոցներով ու մեխանիզմներով, հատկապես երբ առողջության պարտադիր ապահովագրությունը նոր Հայաստանի հեղափոխական իշխանությունները մերժում են…

…բոլոր դեպքերում, անձամբ կփորձեմ նման վիրահատությունների կարիք ունեցող հպատ քաղաքացիներին տեղեկացնել նոր իշխանությունների ստանձնած նման գերպոպուլիստական պարտավորության մասին, հորդորել կանոնավորապես և առավելապես բարի խոսքերով տեղեկանալ իշխանություններից, թե երբ կբավարարվի նոր իշխանությունների ձևավորած ակնկալիքը, և ամենակարևորը՝ կհասցնեն արդյոք հպարտ քաղաքացիները մինչև մեծ կամ փոքր դագաղներին ներսից ծանոթանալն օգտվել պետական նման երաշխիքներից… ցանկալիորեն՝ նախքան ԱԺ ընտրությունները…

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS