Աշխատանքից գնում էի տուն, երբ կանգառում մի կին բարձրացավ ավտոբուս 2 մանկահասակ երեխաների հետ, ընդ որում, մեկը մանկասայկալի մեջ նստած․․․

Աշխատանքից գնում էի տուն, երբ կանգառում մի կին բարձրացավ ավտոբուս 2 մանկահասակ երեխաների հետ, ընդ որում, մեկը մանկասայկալի մեջ նստած․․․

Կինը չարչարվում էր, չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը: Միանգամից մի քանի երիտասարդներ տեղից վեր կացան, շտապեցին օգնել: Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ: Մի ուրիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց ձեռքից, օգնեց կանգնել: Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեցնում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի:

Միջին տարիքի տղամ արդը՝ տես նելով կանգնած տատիկին, վեր կացավ և նրան տեղ տվեց: Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի հագուստը, և նրա կողքին նստած կինը պայուսակից խոնավ անձեռոցիկ հանեց և տվեց:

Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբաղված, այլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորո ւթյուն անել և լացել: Նրա կողքին մի աղջիկ կար կանգնած,և նա սկսեց հեռ խոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրի-կը հանգստանա:

Բոլոր ուղևոները հետևում էին ընտանիքի արկածներին:Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույ-նիսկ չհասցրեց փորձել իջեցնել սայլակը, երկու երիտասարդներ արեցին դա նրա փոխարեն:Կինը կանչեց որ-դուն, և նստած ուղևորների օգնությամբ երեխան հասավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.

—Շատ շնորհակալ եմ ձեզ:

Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին:Ոչ մի արտառոց բան չի եղել,ոչ մի մեծ իրադարձություն չկա բայց ներսումս այնքան ջերմ զգացողություն մնաց այդ ուղևորությունից հետո:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS