«Առաջիկայում բոլոր մարզպետներն անխտիր պետք է փոխվեն». Սուրեն Պապիկյան

Առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Նոր մարզպետները կնշանակվեն։ Բոլորն անխտիր պետք է փոխվեն»,- ասաց նա` հավելելով, որ վարչապետը սահմանված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի:

Հարցին, թե մարզպետների թվում ՀՅԴ-ից և ԲՀԿ-ից ներկայացուցիչներ կլինե՞ն, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ այս պահին որոշում չկա։

Հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա հրաժարական չեն տվել ՀՀԿ-ական մարզպետները, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ նրանք պետք է համակերպվեն մի իրավիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS