Առավել զգոն պետք է լինենք հատ կապես հոկտեմ բերի 29-ին ու 30-ին. Արթուր Եղիազարյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիա զարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարող է ոմանք լուրջ չընդունեն, բայց առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին, դրանց նախորդող ու հաջոր դող օրերին, և սպասել թշնամու հանկարծակի, ոչ ստանդարտ ու անկանխատեսելի հնարավոր քայլերի։

Չենք մոռանում, որ օղուզները (անատոլ իական և մերձկասպյան թյուր քալեզուների թյուրքական ծագմամբ շերտը) սիրում են ու հավատում են խորհրդանիշներին (սիմվոլներին) և ինչպես տեսնում ենք, իրենց շատ գործողություններ սկսում կամ իրականացնում են իրենց համար խորհրդան շական օրերին։ Դեռևս սեպտեմբերի 7-ին, նույն դիտարկման արդյունքում գրել էի, որ սեպտեմբերի 23-ի լույս 24-ից պետք է զգոն լինել, նոր պատերազմը կսկսի հայ-թուրքական պատերազմի 100 ամյակին, ինչն էլ, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ։

Ինչո՞ւ եմ ուշադրություն դարձնում հենց հոկտեմբերի 29-ին ու 30-ին։

1. 1923 թվականի հոկտեմբերի 29-ը Թուրքիայի Հանրապետության ստեղծման, անկախ ության հռչակման օրն է։ Ինչպես գիտենք, Էրդողանն ամեն քայլափոխի փորձում է մրցել ու գերազանցել Աթաթուրքին, նրա ստեղծածը ստվերել ու իր կերպարը դարձնել առաջնային։

2. Հոկտեմբերի 29-ին՝ «Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի» հերթա կան նիստում, որը տեղի է ունենալու Բաքվում, ազդարարվելու է «Թուրանական միացյալ բանակի» ստեղծման մասին։

3. 1920 թվականի հոկտեմբերի 30-ին՝ հայ-թուրքական պատերազմի ընթացքում, գրեթե առանց դիմադրության, տեղի ունեցավ Կարսի անկումը, որը ճակատագրական եղավ Հայաստանի Հանրապետության համար…

Իհարկե, պատերազմի յուրաքանչյուր օրն էլ կարևոր է ամեն առումով, ամեն օր մաքառում ու զգոնություն է պահանջում, բայց կխնդրեի, որ չանտեսվեն վերոգրյալ հանգամանքները, էլ ավելի զգոն ու պատրաստ լինենք ամենուր թե՛ ռազմագծում, և թե՛ ռազմագծի թիկունքում…

Հատկապես Շուշին ու Ստեփանակերտը, որպես անառիկ ամրոց, խորհրդանիշ ու մայրաքաղաք՝ էլ ավելի պաշտպանված լինեն շրջակա տարածքներից ու օդից՝ թշնամու դիվերսիոն խմբերի ներթափանցման հնարավոր մտադրությունները ձախողելու ու գլխովին ջարդելու համար։ Չեմ վախեցնում, ընդհակառակը, ընդամենն ուշադրություն եմ հրավիրում, որ էլ ավելի զգոն ու պաշտպանված լինենք։ Արդեն այս մեկ ամսում թշնամու կողմից պատերազմական այնպիսի պատրաստված ու հագեցած գործողություններ տեսանք, հայ զինվորականության կողմից այնպիսի հերոսական ու իրենց հնարավորությունները բազում անգամ գերազանցող հերոսություններ և թշնամու հարվածային ուժերը ջարդող հերոսամարտեր, տեղային աշխարհազորի կողմից թիկունք թափանցած թշնամական խմբերի ոչնչացման գործողություններ տեսանք ու լսեցինք, որ այլևս ոչինչ չի կարող վախեցնել։

Մնում է ոգին պահելով՝ այս պարտադրված պատերազմն ավարտենք հաղթանակով, Արցախի ու Հայաստանի տարածքային և ինքնիշխանության ամբողջականության պահպանմամբ՝ թշնամուն պարտադրելով վերջնական խաղաղություն։Փառք ու պատիվ հայոց հայրենապահ ուժերին, հարգանք, խոնարհում ու հավերժ հիշատակ բոլոր անմահացած քաջորդիներին»։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS