Առավոտյան աղոթք. Մտնել լռության խաղաղության մեջ.

Կա հայացքը նրա, ով դատում է ու դատապարտում,  կա քննադատող խոսքը,  կա ինչ որ մի դիրքի հասնելու փառամոլ հավակնոտությունը,  ապահովությունների հիվանդագին կարիքը … ։

Բայց Դու, Աստված իմ, միմիայն Սեր ես։
Եվ սա փոխում է ամեն ինչ։

Դու ամեն վայրկյան գալիս ես փոխելու աշխարհը.  սովորեցրու մեզ «փրկարար ժեստերը»,  պարգևիր մեզ կարողությունը՝ փոխադարձելու Քո հայացքի քաղցրությունը, Քո սրտի համբերությունը։

…  Սովորեցրու մեզ մտնել լռության խաղաղության մեջ,  այլոց ընդունելության քնքշալի գորովը։

Ամեն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS