Ավտոբուս բարձրացան 2 դեռահաս, 12-13 տարեկան կլինեին․․․Ախպեր, բա որ չվերցնեն, չասես որ 13 ես կասես 15 ես

Ավտոբուս բարձրացան 2 դեռահաս, 12-13 տարեկան կլինեին․․․Ախպեր, բա որ չվեր ցնեն, չա սես որ 13 ես կասես 15 ես։Ավտոբուսը կանգնեց կանգառում, բարձրացան 2 տղա երեխա: Կլինեին մոտ 12-13 տարեկան: Ավտոբուսը շարժվեց, նրանք կանգնած էին առջե-վում՝ վարորդին մոտ, ինձանից գրեթե մեկ քայլ հեռավորության վրա:

Եվ ես լսեցի նրանց զրույցը.

-Ապեր, բա որ չվերցնեն, մի ասա, որ 13 ես, կասես 15 -ես ու մի քիչ էլ քեզ կձգես, որ բոյով երևաս, — ասաց նրան ցից մեկը ու ուսերը վեր քաշելով ցույց տվեց՝ ինչպես պի տի կանգ նի, որ տարի քից մեծ երևա:

Ես ակամայից լարեցի ուշադրությունս: Մյուս տղան ասաց.

-Եթե չվերցնեն, շատ կխնդրեմ, մամայի դ եղերի գումարը արդեն վեր ջանում ա, բնա վորություն էլ կանեմ, մենակ թե աշխա տանքի վերցնեն:

Ես շ ոկ ապրեցի, պատրաստ էի նրան գրկել, ակամայից աչքերս լցվեցին, երանի կարո ղանայի օգնել քեզ: Հասկացա, որ նա ամեն գնով ուզում է աշխատանքի անցնել՝ մայրիկին օգնելու համար: Հաջորդ կանգառում պատրաստվում էին իջնել, գրպաններից դուրս բերեցին մանրադրամները և սկսեցին հաշվել՝ 10-20 դրամներ:

Սիրտս մղկտաց: Կանգ առում մոտե ցան, որ վճարեն, վարորդն ասաց.

-Իջեք, տղերք, հարկավոր չի, բայց սպասեք, գրպանից հանեց 5000 դրամանոցն ու ասաց, -էս էլ իմ կողմից կավելացնեք մամայի դե ղերի համար: Վարորդը ինձ պես լսել էր ու հասկացել ինչն-ինչոցէ: Ես շ ոկի մեջ էի: Տղաները ամաչելով՝ վերցրին գումարը և իջան:

Ցա վում եմ, որ չկարողացա օգնել տղաներին, կոմունալներն ու ապառիկները մուծել էի ու գրեթե դատարկ գրպանով վերադառնում էի տուն: Մտքումս այնքան եմ օրհնել վարորդին: Մինչև ուշ երեկո հուզմունքից տեղս չէի գտնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS