Արայիկ Հարությունյանը՝ բարձրագույն կրթությունը անվճար դարձնելու մասին

Բարձրագույն կրթությունն անվճար դարձնելը դեռ օրակարգային հարց չէ` հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը: Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր կրթական քաղաքականության խնդիր է: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ արձանագրելով` կանդրադառնանք և կքննարկենք բարձրագույն կրթությունն անվճար դարձնելու հարցը: Հիմա չեմ ուզում ասել, որ սա օրակարգային հարց է՝ հաշվի առնելով տնտեսական վիճակը: Սակայն շատ ցանկալի է, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը լիովին անվճար լինի»,-ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով` նոր թիմն անում է  առավելագույնը, սակայն պետք չէ գերարագ փոփոխությունների սպասել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS