Արտակարգ դեպք Կապանում. Փլուզվել է երկհարկանի շինություն. Ներսում կան քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան Կապանում սողանքի հետևանքով բնակելի տուն է փլուզվել։ Այս մասին կառավարության նիստում զեկուցեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Հողի սողանք է եղել։ Մի խրճիթի նման տուն է եղել։ Հողն եկել է և տունը ծածկել։ Տանը երկու հոգի են եղել, ծեր ամուսիններ են։ Հիմա այնտեղ հողային աշխատանքներ են կատարվում։ Կենդանի են, թե ոչ` չեմ կարող ասել։ Վերջում կպարզվի»,– ասաց Ցոլակյանը։

Նախարարը հայտնեց նաև, որ սողանքն ակտիվ է ու կարող է կրկնվել։ Բայց, բարեբախտաբար, այդ տարածքում այլ տներ չկան։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS