Արտակարգ դեպք. Հայրը 7 ամսական երկվորյակներին մոռացել է մեքենայի մեջ, որի հետևանքով երեխաները մահացել են…

Նյու Յորքի Բրոնքս շրջանում մահացել են մանկահասակ երկվորյակներ, որոնց հայրը մոռացել է մեքենայի հետեւի նստատեղին, հաղորդում է Fox News-ը:

Ոստիկանությունը կծկված 7 ամսական փոքրիկներին հայտնաբերել է մոտավորապես 16:00-ին:

37-ամյա հայրը, որը սոցիալական ծառայության աշխատակից է, ոստիկանությանն ասել է, որ երեխաներին ոչ կանխամտածված 08:00-ին մեքենայում է թողել եւ աշխատանքի գնացել:

Իր խոսքով՝ նա հասկացել է, որ երեխաներին մոռացել է մեքենայում, միայն երբ վերադարձել է եւ նստել ղեկին:

Ոստիկանությունում նաեւ հայտնել են, որ ինչ-որ մեկը ոստիկանություն է կանչել, երբ լսել է, թե ինչպես է տղամարդը փողոցում գոռում:

Տղամարդը ձերբակալվել է, սակայն նրան դեռ մեղադրանքներ չեն ներկայացվել:

Հետաքննություն է անցկացվում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS