Բարեկամները գնացել էին հիվանդանոց մահացող տղամարդուն վերջին հրաժեշտը տալու, բայց նրան հիվանդասենյակում չգտան․ Երբ իմացան թե որտեղ է նա, ուղղակի շոկի ենթարկվեցին․․․

Բարեկամները գնացել էին հիվանդանոց մահացող տղամարդուն վերջին հրաժեշտը տալու, բայց նրան հիվանդասենյակում չգտան․
Երբ իմացան թե որտեղ է նա, ուղղակի շոկի ենթարկվեցին․․․Բոլորիս համար կան բաներ, որոնք կուզենայինք անել մահանալուց ա-
ռաջ:Ոմանք երազում են մարաթոնում հաղթել, ուրիշները՝ տեսնել աշխարհի մեծագույն հրաշքներից մեկը:Բայց երբ շատ քիչ ժամա-
նակ է մնում, վերջին ցանկությունները կարող են շատ պարզ լինել:Այդպես եղավ նաև EnterTrain-ի այս հոդվածի հերոսի դեպքում:

75-ամյա Քարսթեն Հանսենն իր կյանքի վերջին օրերն էր ապրում: Հիվանդանոցում նա աորտայի անևրիզմայի ճեղքվածք ունեցավ,
ինչը բարդ վիրահատություն և երկարատև վերականգնում էր պահանջում: Քարսթենն արդեն չափազանց թույլ և հիվանդ էր վիրա-
հատվելու համար, բաց առանց դրա չէր փրկվի:Բժիշկները տղամարդուն ասացին, որ մի քանի օրում, հնարավոր է՝ նույնիսկ ժամում
նա կմահանա ներքին արյունահոսությունից:

Քարսթենին ոչինչ չէր մնում անել, քան նստել հիվանդասենյակում ու սպասել: Նա ժամանակ չուներ իր կյանքի մասին մտածելու, ուս-
տի բուժքրոջը խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը, որը զարմանալիորեն պարզ էր:Հանսենն ընդամենը մեկ ծխախոտ և մեկ
գավաթ գինի էր ուզում:Դանիական հիվանդանոցում, որտեղ Քարսթենն էր, խստիվ արգելվում էր ծխել, բայց բժիշկները և բուժքույ-
րերը համարեցին, որ կարող են աչք փակել կանոնների վրա այդ առանձնահատուկ դեպքում:

Նրանք տարեց մարդուն տարան հիվանդասենյակի պատշգամբ, որպեսզի նա կարողանար ծխել, գինի խմել և իր վերջին մայրամու-
տը վայելել:Բարեբախտաբար, Քարսթենը նաև հնարավորություն ունեցավ ժամանակ անցկացնել իր մտերիմների հետ:«Այդ պահին
հիվանդասենյակի պատշգամբում այնպիսի հարմարավետ և անբռնազբոս մթնոլորտ էր իշխում:

Իհարկե, Քարսթենի հարազատները սգում էին՝ իմանալով, թե նրան որքան քիչ ժամանակ էր մնացել: Բայց այդ երեկոն իսկապես լի
էր անհավանական հարամարավետությամբ և նույնիսկ հումորով»,- ասում է բժիշկը:Մեկ գավաթ գինին խմելուց կարճ ժամանակ
անց Քարսթենը խաղաղ մահացավ հիվանդի իր մահճակալին:Քարսթենի բուժքույրերն այս հուզիչ պատմությունը հրապարակեցին
հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում, այն սիրով և աջակցությամբ լի շատ արձագանքներ ստացավ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS