Բա խի՞ղճը…Սերժ Ազատիչի դասը Քոչարյանին

Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի առիթով երգ է հայտնվել համացանցում, շոու բիզնեսում հայտնի հեղինակներով:

Նրանք անմնացորդ շռայլությամբ փառաբանում են Սերժ Սարգսյան գործչին:

Այդ իմաստով, Սերժ Սարգսյանն օպտիմալության կամ լակոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանին: Մի քանի հարյուր էջանոց գրքի փոխարեն Սերժ Սարգսյանը դիմել է մի քանի րոպեանոց երգի տարբերակին:

«Միտքդ՝ Գանձասար, հոգիդ՝ Խոր Վիրապ», երգում է կատարողը Սերժ Սարգսյանի մասին, կամ ըստ երեւույթին նրա մասին, որովհետեւ հոլովակի կադրերում Սերժ Սարգսյանն է:

Կարծես թե ոչինչ չկա խղճի մասին: Թերեւս բաց են թողել թյուրիմացաբար, կամ հուզմունքից: Կամ որեւէ այլ պատճառով:

Մինչդեռ միտքը, հոգին, իսկ խի՞ղճը, խիղճն օրինակ Լելե Թեփե՞, որն ապրիլյան քառօրյա պատերազմի հետեւանքով տարածքային կորուստն է:

Թե՞ դա Սերժ Սարգսյանի խիղճը չէ: Իսկ ու՞մն է: Կամ գուցե մեկինը չէ, այլ շատերինը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS