Բրինձ եփելու ամենաճիշտ տարբերակը

Հաճախ բրինձը եփելիս նկատում ենք, որ այս ասես խմորի վերածվի, և սկսում ենք մտածել, թե այսքան հեշտ գործում որտե՞ղ սխալվեցինք: Ահա ներկայացնում ենք բրինձը եփելու ամենաճիշտ տարբերակը:

Ձեզ պետք կգա.

250 գրամ բրինձ,

1 թեյի գդալ աղ

Ինչպես պատրաստել

Հիշեք, յուրաքանչյուր 250 գրամ բրնձի համար պետք է օգտագործել 500 մլ ջուր: Միշտ պետք է լվանալ բրինձը, քանի որ այն օսլա պարունակում: Բրինձը ցանկալի է լվանալ սառը ջրով: Աղը պետք է ավելացնել սկզբում:

Եփվելու ժամանակ մի բացեք կաթսան և մի խառնեք բրինձը: Բրինձը եփեք 20 րոպե եռալուց հետո: Անջատեք կրակը, առանց կաթսան բացելու թողեք ևս 20 րոպե: Այս կետերին հետևելու դեպքում դուք կստանաք հատիկ հատիկ եփված ու շատ համեղ բրնձով փլավ: Բարի ախորժակ:

աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS