Գիտնականները ցնցող բացահայտում են արել. Պարզվում է, որ վատ քունը մի շարք վտանգավոր հիվանդությունների պատճառ կարող են դառնալ…

Կալիֆոռնիայի գիտնականները պարզել են, որ 40-60 տարեկանից հետո քնի որակի վատթարացումը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների ի հայտ գալու մասին, հաղորդում է Medicalxpress-ը:
Հետազոտողները նշում են, որ վատ քունը կարող է ուղեղում բետա-ամիլոիդային սպիտակուցային թանձրուկների կուտակման պատճառ դառնալ, որոնք, իրենց հերթին, նախորդում են Ալցհեյմերի հիվանդությանը:

Այնուամենայնիվ, փորձագետները հավելել են, որ չափազանց հազվադեպ է պատահում, որ այս սպիտակուցի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ դեմենցիայի նշաններ չնկատվեն:
ԱՄՆ-ի գիտնականները հայտարարել են, որ որպես վտանգավոր հիվանդությունների զարգացման կանխարգելիչ միջոց պետք է աշխատել քնի պայմանների բարելավման ուղղությամբ:

Նրանք նաև կոչ են արել մարդկանց ժամանակին ախտորոշվել և բուժել ապնոէն, որը քունը խանգարող խռմփոցի պատճառն է:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS