Գողը մտել է տուն, գողություն ու տունը տակնուվրա անելու փոխարեն մաքրություն արել և հեռացել…

Խորհրդավոր անծանոթը մտել է Մասաչուսեթսի բնակչի տուն, բայց ոչինչ չի գողացել, այլ հիմնավոր մաքրություն է արել։

Գալով տուն՝ Նեյթ Ռոմանը հաստատ կարող էր ասել, որ այստեղ ինչ-որ մեկը եղել է, գրում է Boston Globe-ը։

Ոչինչ չէր կորել, բայց անկողինները հավաքված էին, գորգերը՝ մաքրված, զուգարանները՝ լվացված, եւ դեռ մի բան էլ զուգարանի թղթից օրիգամի վարդիկներ էին պատրաստված լոգասենյակում։ Բայց Ռոմանն այս փորձը «տարօրինակ ու ահավոր» համարեց եւ կապվեց ոստիկանության հետ։

Աղբյուր՝ news.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS