Գործից հետո երեկոյան ժամերին տաքսի եմ վարում․ Օրեր առաջ մի պատվեր ընդունեցի հայտնի սուպերմարկետի մոտից․․․․

Գործից հետո երեկոյան ժամերին տաքսի եմ վարում․ Օրեր առաջ մի պատվեր ընդունեցի հայտնի սուպերմար-կետի մոտից․․․․

Երեկ արդեն ուշ էր, որոշել էի վերջին պատվերն էլ ընդունել, կատարել ու տուն գնալ։ Սուպերմարկետից պատ-վեր ստացա։ Եթե անունն ասեմ, բոլորն էլ կիմանան տեղը։Տեղ հասա, սպա սում եմ։ Սուպերմար կետից դուրս է գալիս ամուսնական զույգ, մոտ 35-40 տարեկան էին։ Մեր շփումը սկս վեց տիկնոջ հետև յալ խոսքերից․

—Ինչի՞ համար ես պի տի ձեզ մի քանի րոպե փնտրեմ։

—Բայց ի՞նչ կա փնտրելու։ Մեքենայի համարը, գույնը, կա յան ված տեղը ձեզ մոտ երևում է։ Դրանցով էլ կողմո-րոշվեք։ Ի վերջո, զանգեք նշված համարով ու վարո րդից ճշտեք տեղը։

—Դուք տաքսի եք, ձեր մեքենայի վրա պիտի հա տուկ նշաններ լինեն, իսկ եթե չկան, բարի եղեք դուրս գալ մեքե-նայից ու դիմավորել ուղևորներին։

Անկեղծ ասած, ուզում էի նրանց իջեց նել մեքենայից՝ առանց պատվերը սկսելու, բայց այն փաստը, որ իմ տան մոտա կայքում է իրենց նշանա կման վայրը, ստիպեց խորը շունչ քաշել և լռել։ Ուշա դրություն դարձ րեցի, որ սուպերմար կետի մոտ սովորականից քիչ մարդ կար, ինձ չնկատելու համար պետք էր առնվազն փակ աչքերով քայլել։

Ճանապարհին ռադիո էր միացրած, ձանձրացնող երաժշտություն էր։ Քունս տարավ ու անջատեցի ռադիոն, ու հենց այդ պահին իմ հաճելի զրուցակից տիկինը բարկացավ․

—Ես չէի խնդրել անջատել։ Մի բան միա ցրեք։

Ես արդեն մտովի անիծում էի նրանց։ Այդ կինը անդադար քթի տակ խոսում էր, մի քանի բառ հասկացա, ասում էր՝ անդաստ իրակներ, տգետներ և նմանատիպ այլ բաներ։Ինչպես պարզ վեց, դա դեռ սկզիբն էր։ Երբ հասանք տեղ, հնչեցրի գումարը․

-1700 դրամ։

Հետո սկսվեց երկխոսություն․

—Այսինքն 1700։ Երևի ձեզ մոտ չերևաց, բայց մենք մի քանի օր առաջ նստել էինք ձեր տաքսիներից մեկը, վա-րորդը 500 դրամ մանր չուներ, ասաց, որ հաջորդ անգամ մեզ այդքան զեղչ կանեն։ Հիմա պիտի 500 դրամ պա-կաս տանք։

—Տիկին, նման բան չկա։ Վարո րդը խաբել է ձեզ։ Ես չգի տեմ էլ, ում մասին է խոսքը և ինչ մեքե նա եք նստել։

—Ինձ հետաքրքիր չէ, 1000 դրամը վերցրեք, 500 պակաս՝ մեր զեղչը, 200-ն էլ՝ մեզ սպասեցնելու համար։

Նա դիմացի նստարանին գցեց 1000 դրա մանոց, և նրանք իջան մեքենայից։ Ես էլ իջա, բայց նրանք այնքան ա-րագ վազեցին, որ էլ իմաստ չկար գնալու նրանց հետևից։

Ուրեմն, հարգելի ոչ ադեկվատ ընտանիք, եթե կարդում եք սա, իմա ցեք, որ ձեր տոպրակը մոռացել եք մեքենա-յիս մեջ․ 14 670 դրամի առևտուրը մեր տանն էլ պետք կգա, բայց մի խն դրանք, էլ էտ պանիրից չվերցնեք, շատ վատն էր։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS