Դեռ չի ծնվել մեկը որ ինձ թողի կամ չթողի. Սամվել Բաբայան

Լրագրողներն Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանից հետարքրքվեցին, թե խորհրդարանական առաջիկա ընտրություններին ո՞ւմ է սատարելու. «Ընդհանրապես, կա հեղափոխություն, ընթացքը գնում է, բայց քաղաքական գործընթացներում մեզ պետք չէ մտնել:

Որևիցե ուժի ես չեմ սատարելու, բայց հետևում եմ այդ զարգացումներին, ընթացքում կերևա… Քաղաքական բոլոր ուժերին ես նորմալ եմ վերաբերվում»,- ասաց Ս. Բաբայանը:

Հարցին, թե ասել էիք՝ Արցախ կգնաք, եթե իշխանությունները թողնեն, պատասխանեց. «Դուք իմ խոսքը խեղաթյուրում եք՝ ասելով, որ «իշխանությունները եթե թողնեն»: Ոչ մեկը չի ծնվել դեռ, որ ինձ՝ Սամվել Բաբայանին, թողնի կամ չթողնի: Ես այս երկրում մենակ երեք անգամ դատվեցի այդ ազատության համար: Այդպիսի բան չի եղել: Ես բացատրել եմ, որ ցանկացած Արցախի նոր իշխանություն պետք է համագործակցի Երևանի հետ, սակայն մինչ օրս նա դեռ կարծիք չի հայտնել. երբ կասի, կարտահայտվի՝ նոր կխոսենք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS