Եթե ծնվել եք 1977-1983թթ-ներին, ապա այս կարևոր տեղեկատվությունը Ձեզ համար է…

Գուցե սա ամբարտավանություն թվա, գրում է didyouknowfacts.com-ի հեղինակը, բայց ես, որ ծնվել եմ 1979 թվականին, երբեք ինձ ոչ  Х սերնդի մի մասնիկ եմ զգացել, ոչ էլ՝ Միլենիում սերնդի։
Ես մեծացել եմ առանց տեխնոլոգիաների, բայց պարբերաբար դրանցից օգտվում եմ։ Փոքր ժամանակ ես հանգիստ վազում էի փողոցում՝ առանց վախենալու մանկապիղծներից, սեքս երեկույթներից, թմրանյութերից ու ինքնասպանների աղանդներից։
Ծնողներս ինձ որպես անվճար աշխատուժ էին օգտագործում, ես էլ կարծես թե դեմ չէի։ Մեզ քոթակում էին, բայց հոգեթերապևտի կարիք մենք չունենք (համենայն դեպս՝ ոչ բոլորս)։
Մեզ միայն մասնակցության համար մրցանակ չէին տալիս, միայն հաղթանակի համար էին տալիս։ Ու մեր ծնողները տպավորություն էին թողնում, որ աշխարհը միայն մեր շուրջն է պտտվում։ Դա  բացառիկ փորձ էր։ Մի ամբողջ մանկություն, պատանեկություն ու դեռահասական փուլ, երբ կարիք չկար մտածել սոցցանցերում, միկրոբլոգներում կամ հեռախոսներում գրություն թողնելու մասին։

Ընկերներիս տեսնելու համար ստիպված էինք տան հեռախոսից իրար զանգել, որոշել հանդիպման իրական տեղն ու ժամը։

Դպրոցում փեյջերներ էինք օգտագործում, ոչ թե հեռախոսներ։ Ինստիտուտում արդեն հայտնվել էին բջջային հեռախոսներ, բայց դրանք թողնում  էին մեքենայի բեռնախցիկում, որովհետև դրանցով միայն զանգել էր հնարավոր, իսկ զանգն էլ էնքան թանկ էր նստում, որ միայն ծայրահեղ դեպքերում էինք գործածում։ Օգտվում էինք dialup ինտերնետից։
Instant Messenger-ը մեզ ապագայից եկած այլմոլորակային էր թվում։ Ու մենք ժամերով սպասում էինք՝ երբ ի վերջո համացանցում կհայտնվի մեզ հետաքրքրող տղան։
«Իսկ հետո տեխնիկական հեղափոխությունը մեզ բռնացրեց այն տարիքում, որ դեռ երեխա չունեինք, ու նոր բաներ սովորելու ժամանակներ էին։
Տեխնիկական հեղափոխությունը մենք բռնացրինք այն պահին, երբ դեռ կարող էինք հարմարվել նոր իրողություններին՝ ըստ մեր հայեցողության»։
Եթե այս տեքստը ձեր մեջ կարոտաբաղձություն է առաջացնում, ամենայն հավանականությամբ ծնվել եք 1977-1983 թվականներին։
Մենք վերջին երեխաներն էինք, որ հասունացել էինք առանց համատարած տեխնոլոգիաների մի աշխարհում։ Մենք առաջինն էինք, ովքեր 20-ից բարձր տարիքում սովորում էին օգտվել iPad-ից ու մոբիլային համացանցից, SMS գրել ու վիրտուալ սիրավեպեր սկսել։
Մենք ասես կամրջակ լինեինք երկու աշխարհների միջև․ ասես 2 կյանք ենք ապրել մեկի փոխարեն։ Ու դրանով ամենաքիչը առանձին անվան ենք արժանի։
Իհարկե, այս կամ այն սերնդին պատկանող բոլորը չէ, որ համապատասխանում են այս նկարագրությանը․ դա կախված է սեռից, ապահովության մակարդակից, մշակույթից և այլն։ Բայց մեծ մասին այս բնորոշումը լիովին համապատասխանում է։ Հաճելի է, երբ քեզ վերջապես ինքնօրինակ են ճանաչել։

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS