Եղել է կոնկրետ անձ, ով հրաժարվել է կամավորներին զինամթերքով լի պահեստից զենք մատակարարել․․․Նիկոո Փաշինյանի սենսացիոն հայտարարությունը

«Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի։ Սա հանրային համերաշխություն ձևավորելու մեխանիզմ է։ ՀՀ Սահմանադրությամբ՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վար-չապետ Նիկոլ Փաշին-յանը՝ անդրադառնալով 17 կուսակցությունների՝ ընտրությունների վերաբերյալ դիտար-կումներին։Նա նաև նշեց, որ կարևոր է հասկանալ՝ ինչ ու է տեղի ունեցել այդ պարտությունը պատերազմում։ Փաշինյանի խոսքով՝ պատերազմին մասնակցած կամավորների հետ հանդիպմանը վերջիններս նրան պատմել են, որ ջո-կատի զենքի համա-լրում թույլ չեն տվել կատարել և նրանք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստը ու տեսել, որ այն լիքն է զեն-քով և զինամթերքով․

«Սա պարտության պատճառների մեկն է։ Պահեստը լիքն է եղել զինամթերքով և կոնկրետ անձ, որի անունը տրվել է, հրաժարվել է նրանց զենք տրամադրել»։Հարցին՝ արդյոք սա դավադրություն է, Փաշինյանը պատաս-խանեց, որ չի կարող ասել, սակայն պատերազմի մասին բոլոր դրվագները պետք է հայտնի դառնան։ Նա նշել է, որ նախընտրական քարոզարշավը հնարավո-րություն է, որ-պեսզի բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղա-դրանքները և ապացույցները բարձրաձայնվեն և ժողովուրդը որոշի․ «Այդ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները»։

Տեսանյութ՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS